Վրաստանի գլխավոր դատախազությունը բացահայտել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակման մանրամասները. երկու դեռահաս է ձերբակալվել: Այս մասին ասվում է Դատախազության հայտարարության մեջ։ Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալները ծանոթացել են սոցիալական ցանցերում 2026 թվականի ապրիլ-մայիս ամիսներին: Հաղորդակցության ընթացքում նրանք մշակել են ուսումնական հաստատության վրա հարձակում կազմակերպելու մտադրությունը։ Դեռահասները ընտրել են Թբիլիսիի դպրոցներից և մանրամասն ուսումնասիրել այն: Շենք մուտք գործելու համար նրանք պլանավորել են կեղց ռումբեր տեղադրել՝ խուճապ առաջացնելու և անվտանգության աշխատակիցներին ու անձնակազմին շեղելու համար: Օգտվելով խառնաշփոթից՝ մեղադրյալները մտադիր էին աննկատ մտնել, քաոս առաջացնել և կրակ բացել դպրոցում գտնվողների ուղղությամբ։ Դատախազությունը ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրել Վրաստանի քրեական օրենսգրքի 18-225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հանցագործությունը նախատեսում է 6-ից 9 տարի ազատազրկում։ Aliq.ge —00—ՍՊ The post Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումը appeared first on 24News .