Լիբանանահայ նկարչուհի Էննի Քուրքջյանն իր աշխատանքներն է ներկայացրել ժամանակակից արվեստի և դիզայնի միջազգային «Menart Fair» ցուցահանդես-տոնավաճառում, որն անցկացվել է Փարիզում՝ հոկտեմբերի 23-ից 25-ը։ Նկարչուհու աշխատանքները ցուցադրվել են «Quartum Gallery» պատկերասրահի տաղավարում։ «Menart Fair»-ը մասնագիտացած է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրների արվեստագետների ստեղծագործությունների ներկայացման գործում։ Էննի Քուրքջյանը ծնվել է Բեյրութում և հայտնի է իր վառ էքսպրեսիոնիստական ու սյուրռեալիստական ոճով։ Իր ստեղծագործություններում նկարչուհին խորությամբ անդրադառնում է ապրած հոգեբանական տրավմաների, պատերազմի, մարդկային մարմնի խոցելիության և բարդ հոգեվիճակների թեմաներին։ The post Արվեստը՝ տրավմայի և պատերազմի պրիզմայով․ Էննի Քուրքջյանը գրավել է փարիզյան «Menart Fair»-ը appeared first on Alphanews .