Հոկտեմբերի 24-ին Tashir Arena-ում տեղի ունեցավ «ՖՈՆՏԱՆԻԱ» նոր ջրային կրկեսային շոուի պրեմիերան։ Սա յուրահատուկ ներկայացում է, որտեղ շատրվանների կախարդական խաղն ու կրկեսային արվեստը միավորվում են՝ ստեղծելով հուզիչ և տպավորիչ տեսարան։ Այն ջերմ պատմություն է ընտանիքի, հիշողությունների և սերունդներին միավորող արժեքների մասին։ «ՖՈՆՏԱՆԻԱ»-ն փոքրիկ հանդիսատեսին կպարգևի վառ տպավորություններ, իսկ մեծահասակներին հնարավորութուն կտա վերադառնալ մանկության հիշողություններրին ու վերապրել անկեղծ հույզերը։ Tashir Arena-ի նախագծի հիմնադիր Տաթևիկ Կարապետյանի խոսքով. «Չնայած ամեն ինչին՝ անհնարինը հնարավոր է։ Մենք ցանկանում էինք զարմացնել հանդիսատեսին և նրան տեղափոխել ջրային տարերքի աշխարհ՝ այս ամենը ներկայացնելով Tashir Arena-ում։ Շուրջ 45 տոննա լրացուցիչ սարքավորումներ, 85 000 լիտր տարողությամբ լողավազան, լազերային և լուսային շոու, տպավորիչ հատուկ էֆեկտներ։ Վստահ եմ՝ հանդիսատեսը դուր կգա»։ Հայկական Ֆոնտանիա գյուղում, որի հրապարակում շատրվանները ամբողջ տարի արթուն են, տատիկին ու պապիկին այցելում են իրենց սիրելի թոռնիկները։ Մի օր ծաղրածու պապիկը, որն իր ամբողջ կյանքը նվիրել է կրկեսին, թոռնիկների հետ բացում է գաղտնիքներով ու հիշողություններով լի իր հին ճամպրուկը։ Անցյալի և ներկայի միջև սահմանն անհետանում է։ Երեխաների աչքի առաջ՝ Ֆոնտանիայի հրապարակում, կենդանանում է կրկեսային արվեստի և իրական զգացմունքների զարմանահրաշ աշխարհը։ «ՖՈՆՏԱՆԻԱ» շոուի հերոսների հետ հանդիսատեսը հայտնվում է հսկայական շատրվանների աշխարհում, որտեղ նրան սպասում են իրական ծաղրածուն և փահլեւանը, օդային մարմնամարզիկներ և ակրոբատներ, ձեռնածուներ և նույնիսկ վարժեցված շներ, ինչպես նաև բազմաթիվ այլ արտիստներ։ «ՖՈՆՏԱՆԻԱ»-ն համատեղում է ժամանակակից հարթակի բացառիկ հնարավորությունները, տպավորիչ տեխնոլոգիաներն ու գրավիչ տեսարանը՝ ստեղծելով մի իրադարձություն, որն արժե տեսնել սեփական աչքերով։ Մենք մեծ ջանք, էներգիա և ստեղծագործական միտք ենք ներդրել, որպեսզի շոուի յուրաքանչյուր տարր նպաստի ընդհանուր տպավորությանը, իսկ յուրաքանչյուր հանդիսատես զգա իսկական տոնական մթնոլորտը։ Մեզ համար կարևոր է հանդիսատեսին պարգևել վառ հույզեր և հիշողություններ, որոնց նա կցանկանա վերադառնալ։ Մենք անհամբերությամբ սպասում ենք բոլորիդ մեր շոուին․ եկե՛ք մեզ հետ կիսելու այս անմոռանալի տպավորությունները», — նշել է Tashir Arena-ի գլխավոր տնօրեն Հրաչյա Արշակյանը։ Շոուի ռեժիսորն է Վյաչեսլավ Կոլցովը։ «Մեզ համար «ՖՈՆՏԱՆԻԱ»-ն առաջին հերթին այն հույզերն են, որոնք երկար ժամանակ մնում են հանդիսատեսի հետ։ Մենք ցանկանում ենք, որ յուրաքանչյուր հյուր ոչ միայն դիտարկի շոուն, այլև ընկղմվի յուրահատուկ մթնոլորտում, զգա տեղի ունեցողի էներգիան և իր հետ տանի վառ տպավորություններ։ «ՖՈՆՏԱՆԻԱ»-ն ջրային կրկեսային շոու է, որը հնարավորություն կտա մեծահասակներին երկու ժամով մոռանալ իրենց խնդիրների մասին, սուզվել մանկության հիշողությունների մեջ և կրկին զգալ այն երջանկությունը, որը պարգևում են իրենց երեխաները։ Հատկապես երեխաների համար մենք պատրաստել ենք բազմաթիվ անակնկալներ, ինտերակտիվ միջոցառումներ, նվերներ և շատ ավելին», — նշել է ռեժիսորը։ Ներկայացմանը մասնակցում են նաև Սոս Պետրոսյանի անվան կրկեսային դպրոց-ստուդիայի և Գևորգ Գինոսյանի անվան կրկեսային դպրոցի սաները։ Ծաղրածուի դերում հանդես կգա Գրիգոր Գրիգորյանը (Գոշա)։ Շոուն նախատեսված է բոլոր տարիքային խմբերի հանդիսատեսի համար (0+) և խոստանում է դառնալ ընտանեկան ժամանցի յուրահատուկ փորձառություն։ Իսկ ջրային շքեղ տեսարանները կպարգևեն անմոռանալի տպավորություններ և ուրախ հույզեր։ ԼՐԱՑՈՒՑՈԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ Տաթևիկ Կարապետյան Տաթևիկ Կարապետյանը գործարար է, բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահը։ Նա ակտիվորեն զբաղվում է բարեգործական գործունեությամբ, աջակցում սոցիալական և մշակութային նախաձեռնություններին։ Հատուկ ուշադրություն է դարձնում միջազգային հարթակում հայկական ինքնության առաջմղմանը։ 2024 թվականին նրա նախաձեռնությամբ բացվել է ժամանակակից բազմաֆունկցիոնալ Tashir Arena համալիրը, որը դարձել է Հայաստանի մայրաքաղաքում մշակութային միջոցառումների անցկացման կարևոր հարթակ։ Նրա մասնակցությամբ իրականացվել է «Հայաստանի երազանքներ» ցուցահանդեսը Մուլտիմեդիա արվեստի թանգարանում, ներկայացվել է հայ ժամանակակից արվեստի Extention.AM նախագիծը և այլ նախաձեռնություններ։ Տաթևիկ Կարապետյանը հանդես է եկել նաև կանանց, նրանց փորձի և սերունդների հավաքական հիշողության ձևավորման գործում ունեցած դերի մասին պատմող վավերագրական եռագրության պրոդյուսերի դերում։ Tashir Arena-ի մասին Tashir Arena-ն Հայաստանի խոշորագույն բազմաֆունկցիոնալ հարթակն է, որը ստեղծվել է աշխարհի առաջատար արենաների չափանիշներին համապատասխան։ Այն ժամանակակից կենտրոն է, որը միավորում է ժամանցային միջոցառումների մշակույթն ու առաջադեմ տեխնոլոգիաները՝ նպատակ ունենալով դառնալ տարածաշրջանային և միջազգային նշանակության միջոցառումների անցկացման կարևոր կենտրոն։ Հանդիսատեսի դահլիճը նախատեսված է շուրջ 2000 մարդու համար, ներառյալ շարժունակության սահմանափակումներ ունեցող անձանց, և կարող է ընդունել ամենատարբեր միջոցառումներ՝ կրկեսային ներկայացումներից և միջազգային շոուներից մինչև համերգներ, մարզական մրցաշարեր և այլ ձևաչափի միջոցառումներ։ Մեխանիզացված բեմահարթակը հնարավորություն է տալիս ստեղծել տարբեր ձևաչափերի ներկայացումներ և տարածքը վերափոխել՝ համապատասխանեցնելով այն բեմադրության գաղափարին։ Միջազգային փորձագետների մասնակցությամբ մշակված առաջադեմ ձայնային համակարգն ապահովում է բարձրորակ հնչողություն։ Նոր սերնդի ավելի քան 200 լուսային սարքերն ու ավելի քան 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով մուլտիմեդիա պրոյեկցիոն մակերեսները ստեղծում են լիակատար ընկղմման էֆեկտ։ Կոնտակտային տվյալներ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել մամուլի ծառայություն՝ Էլեկտրոնային փոստ՝ press@tashirarena.am —00—ՍՊ The post Tashir Arena-ում կայացավ «ՖՈՆՏԱՆԻԱ» նոր ջրային շոուի պրեմիերան appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Tashir Arena-ում կայացավ «ՖՈՆՏԱՆԻԱ» նոր ջրային շոուի պրեմիերան
Հոկտեմբերի 24-ին Tashir Arena-ում տեղի ունեցավ «ՖՈՆՏԱՆԻԱ» նոր ջրային կրկեսային ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումը
24TV / 24News / 6 minutes ago

ԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունը
24TV / 24News / 13 minutes ago

Թշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ Գալստյան
24TV / 24News / 26 minutes ago

Հայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորությունները
24TV / 24News / 35 minutes ago
Related coverage

В Монако найден мертвым 29-летний племянник князя Альбера II
Sputnik Armenia / 12 minutes ago

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Factor.am / 19 minutes ago

«Կենդանի հող»՝ մարդ-բնություն հարաբերությունների մասին
Public Television of Armenia — 1Lurer / 19 minutes ago

Հայաստանի դեմ կիբեռհարձակումների իրական աղբյուրը մնում է անհայտ
Armenian Business News (ABNews) / 19 minutes ago