ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանն այսօր ընդունել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Լիոնի մետրոպոլի փոխնախագահ, միջազգային հարաբերությունների և զբոսաշրջության ոլորտների պատասխանատու Օլիվիե Արուժոյի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍՆ ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչության պետ Սվետլանա Սահակյանը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ «Ողջունելով հյուրերին՝ Քրիստինա Թաթարյանը կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդումը, մշակութային համագործակցության խորացումը և ֆրանկոֆոնիայի արժեքների տարածումը։ Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի խաղերի նախապատրաստական աշխատանքներին՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ խաղերը հյուրընկալելը Հայաստանի համար մեծ պատիվ և պատասխանատվություն է։ Նա կարևորել է միջազգային գործընկերների հետ համագործակցությունը խաղերի՝ բարձր մակարդակով անցկացումն ապահովելու գործում՝ տեղեկացնելով, որ մասնակցության հայտ են ներկայացրել ավելի քան 35 երկրների պատվիրակություններ։ Քրիստինա Թաթարյանն անդրադարձել է նաև Հայաստանում ֆրանսերենի ուսուցման խթանմանն ուղղված ծրագրերին՝ տեղեկացնելով, որ արդեն իսկ կազմակերպվում են ֆրանսերենի ուսուցման դասընթացներ՝ ներգրավելով ֆրանկոֆոն կամավորների, ինչը թույլ կտա պատշաճ կազմակերպել և սպասարկել ֆրանկոֆոնիայի խաղերը՝ խթանելով Հայաստանում ֆրանսերենի տարածումը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և հյուրընկալության համար՝ Օլիվիե Արուժոն նշել է, որ տպավորված է Հայաստանով, երկրի հարուստ մշակութային ժառանգությամբ և հյուրընկալությամբ։ Նա բարձր է գնահատել Հայաստանի հետ ձևավորված բարեկամական կապերը՝ ընդգծելով Լիոնի մետրոպոլի շահագրգռվածությունը կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության խորացման և համատեղ նոր նախաձեռնությունների իրականացման հարցում»,- նշվում է հաղորդագրությունում։ The post Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի խաղերի նախապատրաստական աշխատանքները appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի խաղերի նախապատրաստական աշխատանքները

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Պետրոս Վարդանյանը դատի է տվել ԲԴԽ-ին | hetq.am
Infocom / 4 hours ago

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Infocom / 5 hours ago

Փեզեշքիան․ Իրանը և ՌԴ-ն կարող են տարածաշրջանային խնդիրները լուծել առանց ԱՄՆ-ի մասնակցության | shantnews.am
Infocom / 5 hours ago

Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ | factor.am
Infocom / 6 hours ago
Related coverage

Ոճրագործությունից 27 տարի անց.Բաքվից Երևան եկած եվրոպացի պաշտոնյան՝ ռուսական սահմանափակումների մասին
Alpha News / 10 minutes ago

Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները Իտալիայում քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդումը
Hetq / 2 hours ago

Ոչ նախկինների, ոչ էլ ռուս օլիգարխի միջոցով չեն հասնի իրենց ուզածին
Noyan Tapan TV / 2 hours ago

Արտահերթ ընտրությունները կապված են արտաքին ճնշումների հետ
Noyan Tapan TV / 2 hours ago