Տարածքային փոխզիջումների հարցը կարող է դառնալ Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանն ուղղված առաջիկա եռակողմ բանակցությունների քննարկման առարկա: «Արմենպրես» -ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Այս բոլոր հարցերն, այսպես թե այնպես, կարող են քննարկվել խաղաղ կարգավորման փորձերի շրջանակում։ Շատ լուրջ զրույց է սպասվում՝ բաղկացած հսկայական թվով մանրամասներից», – ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։ «Մենք չէինք ցանկանա այս մանրամասները հրապարակայնորեն քննարկել, քանի որ կարծում ենք, որ դա կվնասի հնարավոր խաղաղ գործընթացի հետագա ընթացքին», – ընդգծել է Պեսկովը։ Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի բանակցություններից հետո հայտարարվել էր ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունները վերսկսելու՝ կողմերի պատրաստակամության մասին: Պեսկովը նշել էր, որ նման բանակցությունների անցկացման վայր է դիտարկվում Աբու Դաբին։ Հանդիպումը կարող է տեղի ունենալ նոյեմբերի սկզբին: —00—ԼԱ The post Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումը appeared first on 24News .