Թե՛ համապետական եւ թե ՏԻՄ ընտրություններում հաղթել է ոչ թե գործող իշխանությունը, այլ պարտվել է ընդդիմությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, անդրադառնալով ՏԻՄ ընտրությունների արդյունքներին։ Նա, մասնավորապես, նշել է. «Պարտվել է ինքն իրեն՝ միասնական ընդդիմադիր ճակատ չձեւավորելու, ապաքաղաքական ամբիցիաների, թիմային բազմաշերտ «քաղաքական» թվաբանությունների եւ ընդդիմադիր դաշտը այլ գործիքներով պառակտելու արդյունքում։ Հայաստանի ամենօրյա գահավիժումը կասեցնելու գլխավոր պայմաններից է անցյալի սխալներից դասեր քաղելն ու քաղաքական միասնական ընդդիմադիր ճակատի ձեւավորումը։ Այլապես գործող ընդդիմությունը ոչ պակաս պատասխանատվություն է կրելու տեսանելի ապագայում Հայաստանի վիլայեթացման համար, ինչին անխոչընդոտ տանում է գործող իշխանության կողմից վարվող քաղաքականությունը»։ —00—ԼԱ The post Ընդդիմությունը պարտվել է ինքն իրեն՝ միասնական ընդդիմադիր ճակատ չձևավորելու արդյունքում․ Հակոբյան appeared first on 24News .