Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակում կարևոր է հաշվի առնել, որ հանրային քննարկումների մեկնարկը տրվել է թուրքական կողմից, իսկ իրավիճակը չի զարգացել այնպես, որ Ալիևը միջամտի Թուրքիայի ներքին գործերին և պահանջի որևէ անձի ազատել աշխատանքից։ Այս մասին AlphaNews-ի հետ զրույցում ասել է կովկասագետ Կարեն Իգիթյանը: «Սկզբում եղել են որոշակի իրադարձություններ Ադրբեջանում, Ալիևի ելույթը, որից հետո Թուրքիայում արձագանքել են լրագրողներն ու քաղաքական գործիչները։ Դրան Ադրբեջանի արձագանքը բավականին կոշտ է եղել։ Բաքվում դա ընկալել են որպես միջամտություն իրենց ներքին գործերին»,- ասել է Իգիթյանը։ Կովկասագետի գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակում Էրդողանը գնացել է զիջումների, սակայն տեղի ունեցածը պետք չէ դիտարկել որպես միակողմանի զիջում։ «Երկու երկրները շատ փոխկապակցված են, բայց այդ հարաբերություններում մեծ եղբոր դերը միշտ ստանձնել է Թուրքիան»,- նշել է նա։ Կարեն Իգիթյանի խոսքով՝ Ալիևն իր հերթին փորձում է մեծացնել Ադրբեջանի քաղաքական կշիռը և ավելի ինքնուրույն գործել տարածաշրջանում։ Այդ նպատակով, ըստ նրա, Բաքուն ձգտում է զարգացնել հարաբերությունները Կենտրոնական Ասիայի երկրների հետ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ալիևը փորձում է մեծացնել իր կշիռը Թուրքիայի հետ հարաբերություններում. Իգիթյան
Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Ռևանշի մտադրություն չունենք, բայց պայմանագիրը կարող է մնալ թղթի վրա․ Հիքմեթ Հաջիև
Alpha News / 1 hour ago

Արշակ Սրբազանը կկարողանա բուժում ստանալ Վաղարշապատից դուրս․ դատարանը բավարարել է միջնորդությունը
Alpha News / 1 hour ago

Խաղաղության ձգձգման «մեղավորը». Բայրամովի նոր մեղադրանքը Հայաստանին alphanewsroom
Alpha News / 1 hour ago

ՆԳՆ-ն հաստատում է տեղեկությունը․ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորը փախել է դատարանից
Alpha News / 1 hour ago
Related coverage

Ընտրություններ՝ մեկ ուժի համար
ABC Media / 11 minutes ago

Դուրս կքշենք, համը հանեն․ Փաշինյանը պետք է սրանց հավաքի, նոր գնա ընտրության. Պուտինը տարածք է ուզում
Noyan Tapan TV / 11 minutes ago

Կառավարությունը քննարկել է հարկային համակարգի փոփոխությունները․ ի՞նչ է նախատեսվում
ArmLur / Zhoghovurd / 13 minutes ago

Սիմոնյանը Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացումը
ABC Media / 14 minutes ago