Թուրքիայում նոյեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի մինչև 15 տարեկան երեխաների՝ սոցիալական ցանցերից օգտվելու սահմանափակումը։ Նոր կարգավորման համաձայն՝ սոցիալական ցանցերում հաշիվ բացող օգտատերերի տարիքը կստուգվի էլեկտրոնային պետծառայությունների՝ e-Devlet համակարգի միջոցով։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը։ Պաշտոնական տեղեկագրում հրապարակված կանոնակարգի համաձայն՝ սոցիալական հարթակները չեն կարողանա ծառայություններ մատուցել 15 տարին չլրացած անչափահասներին։ Տարիքային սահմանափակմանը չհամապատասխանող օգտատերերը չեն կարողանա նոր հաշիվներ բացել։ Նոր կանոններ կգործեն նաև 15-18 տարեկան օգտատերերի համար։ Նրանց հաշիվներում առաջնահերթություն կտրվի գաղտնիության կարգավորումներին, իսկ ուղիղ հեռարձակումների և անհատականացված գովազդի նման որոշ գործառույթներ կսահմանափակվեն։ Արդեն գործող հաշիվների տարիքային ստուգման համար նախատեսվել է անցումային ժամանակահատված՝ մինչև 2027 թ. մարտի 31-ը։ Եթե պարզվի, որ օգտատերը 15 տարեկանից փոքր է, նրա գործող հաշիվը նույնպես կարող է փակվել։ Միաժամանակ օգտատերերին զգուշացրել են հնարավոր խարդախությունների մասին՝ հորդորելով չվստահել հաշվի փակման կամ տարիքը շտապ հաստատելու վերաբերյալ կեղծ հաղորդագրություններին և հղումներին։ Տարիքը հաստատելու համար խորհուրդ է տրվում օգտվել միայն turkiye.gov.tr պաշտոնական կայքից կամ e-Devlet-ի պաշտոնական բջջային հավելվածից՝ չփոխանցելով անձնական տվյալներն ու գաղտնաբառերը երրորդ անձանց։ —00—ՄԱ The post Թուրքիայում մինչև 15 տարեկաններին կարգելվի օգտվել սոցցանցերից appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Թուրքիայում մինչև 15 տարեկաններին կարգելվի օգտվել սոցցանցերից
Թուրքիայում նոյեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի մինչև 15 տարեկան երեխաների՝ ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

#ՀԻՄԱ. ՄԱԿ-Ի ԵՎ COP17-Ի ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԸՆԹԱՑՔԸ
24TV / 24News / 10 minutes ago

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցեր
24TV / 24News / 15 minutes ago

Սիմոնյանը Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացումը
24TV / 24News / 24 minutes ago

ԱԺ հերթական նիստերի օրակարգում ընդգրկվել է 12 հարց
24TV / 24News / 27 minutes ago
Related coverage

Հրաման ստանալուց հետո 96 ժամվա ընթացքում ԱՄՆ-ը պատրաստ է լայնածավալ հարվածներ հասցնել Իրանին․ CNN
168 Jham / 9 minutes ago

Կալանավորի փախուստից հետո ուժեղացված ծառայություն է Արմավիրի մարզում
News.am / 11 minutes ago

Դատախազությունում կադրային փոփոխություններ են․ մի շարք դատախազներ ազատվել են պաշտոններից
ArmLur / Zhoghovurd / 11 minutes ago

Ի՞նչ ցուցմունք պետք է տա Արշակ սրբազանը, ի՞նչ առնչություն ունի այս գործը սրբազանի հետ, որ ինչ էլ ասի. փաստաբան
Aravot / 12 minutes ago