Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների հետևողական զարգացումը և ընդգծել, որ կողմերն ակտիվորեն զարգացնում են գործընկերությունը բոլոր հնարավոր ոլորտներում։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ Կառավարությունը շահագրգիռ է տրանսպորտի, էներգետիկայի, թվայնացման ոլորտներում կապերի խորացմամբ ու ընդլայնմամբ, ինչպես նաև ընդհանուր տնտեսական դիվերսիֆիկացման և դիմակայունության ամրապնդմամբ։ Երկրի ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է հայկական ապրանքների արտահանման խթանմանը միտված ԵՄ աջակցությունը, ինչպես նաև հայ արտադրողներին ու արտահանողներին անհրաժեշտ տեխնիկական կարողությունների զարգացման նպատակով ծրագրերի իրականացումը։ Գերտ Յան Կուպմանը նշել է, որ ԵՄ-ն ողջունում է ՀՀ Կառավարության բարեփոխումների հավակնոտ օրակարգը և պատրաստ է հետևողականորեն աջակցել այդ գործընթացին՝ ընդլայնելով համագործակցությունը բոլոր այն ոլորտներում, որոնք նպաստում են Հայաստանի կայուն զարգացմանը։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլին, տնտեսական և ոլորտային համագործակցությանը, թվայնացման, էներգետիկայի, ենթակառուցվածքների զարգացման և ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին վերաբերող հարցեր։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Ուշակով․ Պուտինը միլիոն անգամ ասել է, որ Զելենսկին կարող է գալ Մոսկվա
Shant News / 13 minutes ago

ԱԺ պատգամավորները ԵԽ պատվիրակության հետ քննարկել են շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում համագործակցությունը
Shant News / 24 minutes ago

Նոր Սահմանադրության հարցում դժվար թե կոնսենսուս լինի քաղաքական ուժերի միջև. զրույց Դանիել Իոաննիսյանի հետ
Shant News / 36 minutes ago

Նոր Սահմանադրության շուրջ կոնսենսուս դժվար թե լինի․ զրույց Դանիել Իոաննիսյանի հետ
Shant News / 44 minutes ago
Related coverage

Իսրայելը՝ ընտրության առաջ. Նեթանյահուի վերջին պայքա՞րը
ABC Media / 8 minutes ago

ՔՊ-ականները քննարկել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
Aravot / 14 minutes ago

Դա ՔՊ քաղաքական պանիխիդան էր. Սամվել Կարապետյանը կոշտ է արձագանքում Փաշինյանին
5TV Armenia / 23 minutes ago

Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
Factor.am / 24 minutes ago