Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը պաշտոնապես մեկնաբանել է իր պաշտոնանկությունը։ «Այսօր ես հրաժարական եմ տալիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդականի պաշտոնից, պաշտոն, որը ես մեծ պատվով, հպարտությամբ և պատասխանատվությամբ եմ զբաղեցրել 2016 թվականից։ Պաշտոնները գալիս ու գնում են, կոչումները ձեռքից ձեռք են անցնում։ Իրական խնդիրը ոչ թե այն է, թե որ պաշտոնն ես զբաղեցնում, այլ այն, թե ինչ արժեքներ ես պաշտպանում։ Թող Աստված մեզ դարձնի ոչ թե նրանցից, ովքեր իշխանության ստվերում են ուժ փնտրում, այլ նրանցից, ովքեր անսասան կանգնում են ճշմարտության լույսի ներքո։ Թող մեզ դարձնի նրանցից, ովքեր պաշտպանում են իրենց հավատացած արժեքները՝ անկախ այն գնից, որ ստիպված կլինեն վճարել »,- X-ի իր միկրոբլոգում գրել է Սարալը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից դպրոցներում գլխաշոր կրելու արգելքի սահմանումը Թուրքիայում բողոքի ակցիաների և Բաքվի հասցեին քննադատությունների տեղիք է տվել։ Սարալը սոցիալական ցանցերում նույնպես գրառում էր կատարել՝ քննադատելով այդ որոշումը և կոչ անելով Բաքվին չեղարկել այն։ Բաքուն, իր հերթին, Անկարայից պահանջել է պաշտոնից հեռացնել Սարալին։ Ավելի վաղ Սարալը լրատվամիջոցներին հաստատել էր, որ հեռանում է Էրդողանի խորհրդականի պաշտոնից։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին՝ Ադրբեջանում հիջաբի արգելքի շուրջ լարվածության ֆոնին
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Էրդողանի խորհրդականը մեկնաբանել է Ադրբեջանին քննադատելու համար իր պաշտոնանկությունը
Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Factor.am / 14 minutes ago

Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
Factor.am / 25 minutes ago

ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
Factor.am / 39 minutes ago

Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան
Factor.am / 39 minutes ago
Related coverage

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին
168 Jham / 10 minutes ago

Էրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովին
24TV / 24News / 12 minutes ago

Ուշակով․ Պուտինը միլիոն անգամ ասել է, որ Զելենսկին կարող է գալ Մոսկվա
Shant News / 14 minutes ago

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
ArmLur / Zhoghovurd / 14 minutes ago