ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի տեղամասի ծառայողները Սևանա լճից դուրս են բերել ապօրինի տեղադրված 90 հատ խեցգետնորսիչ: 18 խեցգետին հնարավոր է եղել բաց թողնել լիճ։ Այս մասին տեղեկացնում են Էկոմարեկային ծառայությունից: Կազմվել է օրենսդրության խախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն։ Հարկ է նշել, որ Կառավարության 2026 թվականի փետրվարի 5-ի N120-Ն որոշմամբ սահմանված են Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները, ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները: Սույն որոշմամբ 2026 թվականի համար Սևանա լճում խեցգետին կենդանատեսակի արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել։ Էկոպարեկային ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ անօրինական գործողություններից և պահպանել օրենքով սահմանված նորմերը։ Որսի կանոնները խախտելու, ինչպես նաև ապօրինի որսի դեպքում նախատեսվում է օրենքով սահմանված պատասխանատվություն։ —00—ՄԱ The post Սևանից դուրս են բերվել ապօրինի խեցգետնորսիչներ appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Սևանից դուրս են բերվել ապօրինի խեցգետնորսիչներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Դատարանը բավարարեց Արշակ Սրբազանի գործով միջնորդությունը․ կայցելի Վաղարշապատից դուրս գտնվող ԲԿ-ներ
24TV / 24News / 10 minutes ago

Դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանները ստուգում են Արմավիրից դուրս եկող բոլոր մեքենաները
24TV / 24News / 22 minutes ago

Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումը
24TV / 24News / 22 minutes ago

Սահմանադրության փոփոխությունը բխում է հենց Հայաստանի իշխանությունների շահերից․ Բայրամով
24TV / 24News / 29 minutes ago
Related coverage

Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումը
168 Jham / 11 minutes ago

Արմավիրի դատարանից կալանավոր է փախել. ԶԼՄ
Sputnik Armenia / 15 minutes ago

Լուրեր 17:00 | | 26.10.2026
Public Television of Armenia — 1Lurer / 16 minutes ago

Ողբերգական ավտովթարից տուժած երեխաներից 2-ը անգիտակից վիճակում են. #ՈւՂԻՂ
ABC Media / 17 minutes ago