Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է ավարտին հասցնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը՝ միաժամանակ նշելով, որ Երևանը տարբեր ժամկետներ է ներկայացնում դրա ստորագրման համար։ Նա այս մասին ասել է Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։ Բայրամովի խոսքով՝ ադրբեջանական կողմը ուշադիր հետևում է խաղաղության գործընթացի վերաբերյալ հայ պաշտոնյաների հայտարարություններին։ Նա պնդել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանը մի շարք միակողմանի քայլեր է ձեռնարկել, ինչը, նրա խոսքով, տեսանելի է եղել նաև Հայաստանին։ Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին՝ Բայրամովը նշել է, որ Սահմանադրության փոփոխությունը բխում է հենց Հայաստանի իշխանությունների շահերից։ «Ադրբեջանը միշտ պատրաստ է վերջնական կետ դնել խաղաղության պայմանագրի հարցում և հավատարիմ է մնում այս գործընթացին»,- եզրափակել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։ —00—ԼԱ The post Սահմանադրության փոփոխությունը բխում է հենց Հայաստանի իշխանությունների շահերից․ Բայրամով appeared first on 24News .