ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Այսօր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արմավիրի նստավայրից կալանավոր է փախել։ Լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին Քրեակատարողական ծառայությունից։ Հիշեցնենք` նման դեպք էր եղել նաև օգոստոսին` կալանավորված անձը փախել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Նոր Նորքի դատարանի դահլիճից։