ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Ալյոշկիում հրադադարի մեխանիզմը կարող է օրինակ ծառայել հատուկ ռազմական գործողությունների գոտում գտնվող այլ տարածքների համար նմանատիպ համաձայնությունների հասնելու գործում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Ավելի վաղ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը հայտարարել էր, որ Ռուսաստանի զինված ուժերը դադարեցնում են կրակը Խերսոնի ուղղությամբ և հրադադարի ռեժիմ սահմանում 2026 թվականի հոկտեմբերի 27-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 4:00-ից, կապված Ալյոշկի բնակավայրի շրջանում մարդասիրական գործողությունների իրականացման հետ։Լրագրողները հարցրել են Պեսկովին՝ արդյոք Ալյոշկիում հրադադարի մեխանիզմը կարող է օրինակ ծառայել հատուկ ռազմական գործողությունների գոտու այլ տարածքներում նմանատիպ համաձայնությունների հասնելու համար։Հիշեցնենք, որ Սպիտակ տունը հայտարարել է, որ Ալյոշկիում մարդասիրական գործողություն անցկացնելու վերաբերյալ համաձայնության հասնելու գործում կարևոր դեր է խաղացել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը։ Նա անձամբ է մասնակցել Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարության հետ բանակցություններին, ասվում է առաջին տիկնոջ գրասենյակի հայտարարության մեջ։Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։