Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ եռակողմ բանակցությունները վերսկսելու որոշումը չի ենթադրում ռազմական գործողությունների որևէ սահմանափակում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։ «Եռակողմ բանակցությունները վերսկսելու որոշումը չի ենթադրում ռազմական գործողություններում որևէ սահմանափակում»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե Կրեմլում ինչպես են արձագանքել Կիևի կողմից Վորոնեժի ուղղությամբ իրականացված ուժեղ հարձակմանը՝ բանակցությունները վերսկսելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների ֆոնին։ «Դուք գիտեք, որ մեր զինված ուժերը շարունակում են հատուկ ռազմական գործողությունը (ՌԴ-ում այսպես են անվանում Ուկրաինայում պատերազմը – խմբ․) և շարունակում են զանգվածային ու հետևողական հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրին, ռազմական և ռազմական նշանակության հետ կապված օբյեկտներին։ Իր դրսևորումները շարունակում է նաև Կիևի ռեժիմը»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Վորոնեժի մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևն ավելի վաղ հայտնել էր, որ անցած գիշեր և վաղ առավոտյան Վորոնեժի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման հետևանքով 2 մարդ զոհվել է, ևս 17-ը՝ վիրավորվել։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Վորոոնեժին Ուկրաինայի հարվածների հետևանքով 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ