Երևան – Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած երեխաներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բժիշկները պայքարում են՝ անելով հնարավորը երեխաների կյանքը փրկելու համար: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նախարարի խոսքով՝ մյուս երկու երեխաների վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրանցից մեկին պատրաստում են պլանային վիրահատության: «Ցավոք, տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել: Նման ողբերգական դեպքերը պետք է սթափեցնեն մեզ բոլորիս: Ցավոք, ճանապարհատրանսպորտային (ՃՏՊ) երթևեկության կանոնների պահպանման և, հատկապես, երեխաների անվտանգության ապահովման հարցում լրջագույն խնդիրներ ունենք: Երեխաները պետք է երթևեկեն իրենց տարիքին և հասակին համապատասխան մանկական անվտանգության նստատեղերում կամ սահմանված տարիքից սկսած` ամրագոտիներով պատշաճ ամրակապված։ Սիրելի՛ քաղաքացիներ, խնդրում եմ բացառե՛ք երեխաներին առջևի նստատեղին նստեցնելը և, առհասարակ, առանց ամրագոտի երթևեկելը: ՃՏՊ տարրական կանոններին հետևելը մեզ և մեր երեխաներին պաշտպանելու և ողբերգություններից խուսափելու համար են»,- ֆեյսբուքի իր էջում գրել է նախարարը: Հիշեցնենք, որ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 24-ին ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում՝ Երևան–Աշտարակ ճանապարհին։ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարի բախման հետևանքով 2 մարդ մահացել էր, 5-ը` վնասվածքներ ստացել։ Ավելի ուշ պարզվեց, որ մահացածները ամուսիններ են, իսկ տուժածները` նրանց երեխաները, որոնցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 2-ինը` միջին ծանրության։ Երեկ ընտանիքի վեց տարեկան երեխան հիվանդանոցում մահացել է։ The post Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից մեկին կվիրահատեն. Ավանեսյան appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից մեկին կվիրահատեն. Ավանեսյան

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Պետրոս Վարդանյանը դատի է տվել ԲԴԽ-ին | hetq.am
Infocom / 4 hours ago

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Infocom / 4 hours ago

Փեզեշքիան․ Իրանը և ՌԴ-ն կարող են տարածաշրջանային խնդիրները լուծել առանց ԱՄՆ-ի մասնակցության | shantnews.am
Infocom / 4 hours ago

Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ | factor.am
Infocom / 5 hours ago
Related coverage

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Aravot / 46 minutes ago

Նիկոլ Փաշինյանն ԱԺ -ում հարգանքի տուրք է մատուցում Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին՝ #ուղիղ ղ
Pastinfo / 58 minutes ago

#Ուղիղ․ Հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատները Ազգային ժողովում են
Hraparak / 1 hour ago

#Ուղիղ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ
Hraparak / 1 hour ago