armenpress.am Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի երրորդ ներկայացուցիչը` Գևորգ Թադևոսյանը, ևս դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ: Աստանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 87 կգ քաշային կարգի քառորդ եզրափակչում Գևորգ Թադևոսյանը մրցեց Նորվեգիան ներկայացնող Էքզաուս Մուկուբուի հետ ու առավելության հասավ 10:4 հաշվով: Ավելի վաղ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ էին դուրս եկել նաև Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը: The post Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը ևս դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչ | armenpress.am appeared first on Infocom .