azatutyun.am «Հայ հասարակությունը պետք է գիտակցի, որ խաղաղությունը կարևոր է ինչպես իր, այնպես էլ ադրբեջանական հասարակության համար», – այսօր հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը: Ըստ ադրբեջանական APA գործակալության, մեկնաբանելով Հայաստանից հնչող տարբեր հայտարարությունները՝ կապված խաղաղության համաձայնագրի մշակման աշխատանքների ավարտի հետ, Բայրամովը նշել է, որ իրենք ուշադիր հետևում են այդ հայտարարություններին։ «Ադրբեջանը պատմական վաշինգտոնյան գագաթնաժողովում ցուցադրեց իր բարի կամքը։ Մեր երկիրը նաև միակողմանի քայլեր է ձեռնարկում, որպեսզի բոլորը տեսնեն խաղաղության գործընթացի իրական արդյունքները։ Սակայն Հայաստանում կան ներքին խնդիրներ։ Մենք հետևում ենք գործընթացին։ Հայ հասարակությունը պետք է գիտակցի և հասկանա, որ խաղաղությունը կարևոր հարց է ինչպես իր, այնպես էլ ադրբեջանական հասարակության համար», – Նիդերլանդների արտգործնախարար Թոմ Բերենդսենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։ The post Խաղաղությունը կարևոր է ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանական հասարակության համար. Բայրամով | azatutyun.am appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Խաղաղությունը կարևոր է ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանական հասարակության համար. Բայրամով | azatutyun.am

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

ՀՀ վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարին
Infocom / 1 hour ago

Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու տարածքից համայնքին է վերադարձվել 13 հողամաս՝ ավելի քան 6400 քմ մակերեսով
Infocom / 1 hour ago

ՀԾԿՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի ղեկավարների հանդիպմանը
Infocom / 2 hours ago

Շիրակի մարզի բնակիչներից մեկի գոմում և խորդանոցում մոտ 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել
Infocom / 2 hours ago
Related coverage

Խաղաղությունը կարևոր է ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանական հասարակության համար. Բայրամով
Azatutyun / 1 hour ago

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր
1in.am / 2 hours ago

Հայաստանի հասարակությունը պետք է գիտակցի խաղաղության կարևորությունը. Բայրամով
1in.am / 2 hours ago

Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը կայցելի Հայաստան
Factor.am / 2 hours ago