Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը չորրորդ տեղն է գրավել Ռոտերդամում ավարտված աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում: Հայաստանի հավաքականը մրցավայր էր մեկնալ 4 մարզիկով ու նվաճել էր 2 ոսկե ու 2 բրոնզե մեդալ: Համլետ Մանուկյանը դարձել էր նժույգ թափերի վարժությունում Հայաստանի պատմության մեջ առաջին աշխարհի չեմպիոնը, իսկ Մամիկոն Խաչատրյանն արժանացել էր բրոնզե մեդալի: Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը երկրորդ անգամ աշխարհի չեմպիոն էր հռչակվել հենացատկի վարժությունում, իսկ Արթուր Ավետիսյանը բրոնզե մեդալ էր նվաճել օղակների վարժությունում: «Այս արդյունքն առավել տպավորիչ է, եթե հաշվի առնենք մի կարևոր հանգամանք․ աշխարհի առաջնությանը մասնակից մյուս երկրների պատվիրակություններում ներկայացված էին և՛ տղամարդիկ, և՛ կանայք, մինչդեռ Հայաստանը ներկայացնում էին միայն տղամարդ մարզիկները։ 4 մասնակից, 4 մեդալ՝ 100 տոկոս մեդալային արդյունավետություն։ Երկու ոսկի և երկու բրոնզ՝ ապացույց, որ հայկական մարմնամարզությունն ունի բարձրակարգ մարզիկներ, ովքեր կարող են մրցել աշխարհի ուժեղագույնների հետ և հաղթանակներ պարգևել Հայաստանին։ Հպարտանում ենք մեր տղաներով։ Նրանք կերտում են հայկական մարմնամարզության պատմությունը»,- նշված է ՀՄՖ-ի հաղորդագրության մեջ:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը 4-րդն է աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

ՌԴ-ն ներկայացնող Արթուր Սարգսյանը դուրս է եկել ԱԱ եզրափակիչ
Shant News / 13 minutes ago

Վայոց ձորի մարզի պարեկները հայտնաբերել են Վերնաշեն գյուղի բնակչի մեքենան գողացած տղամարդուն․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Shant News / 17 minutes ago

Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Նորվեգիայի կլիմայի և շրջակա միջավայրի նախարարի հետ
Shant News / 28 minutes ago

Հայ պատանի բռնցքամարտիկները երկու մեդալ են նվաճել Թուրքիայում
Shant News / 36 minutes ago
Related coverage

Ermeni dövüşçü Arman Tsarukyan’a Barcelona’dan hediye
Ermenihaber / 17 minutes ago

Հայաստանի երեք հունահռոմեականներ աշխարհի առաջնության կիսաեզրափակչում են
Aravot / 36 minutes ago

Հայտնի է սամբոյի Հայաստանի հավաքականի կազմն աշխարհի առաջնությունում
Factor.am / 36 minutes ago

Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը դուրս է եկել ԱԱ կիսաեզրափակիչ
PanArmenian / 45 minutes ago