Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, տրանսպորտային հոսքերի անցանելիության ավելացման նպատակով, hոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկը կկարգավորվի լուսացուցային օբյեկտով: Այս մասին հաղորդում են Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։ «Էրեբունի փողոցով դեպի Աթոյան փողոց երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները Էրեբունի- Մուրացան խաչմերուկում 1-ին գոտուց կարող են երթևեկել ուղիղ և աջ, 2-րդ և 3-րդ գոտիներից՝ միայն ուղիղ և 4-րդ գոտուց՝ ուղիղ և ձախ ուղղություններով: Էրեբունի փողոցով դեպի Արցախի պողոտա երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները նշված խաչմերուկում 1-ին գոտուց կարող են երթևեկել միայն աջ, իսկ 2-րդ, 3-րդ, 4-րդ գոտիներից՝ միայն ուղիղ ուղղություններով: Մուրացանի փողոցով նշված խաչմերուկին մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդները 1-ին գոտուց երթևեկությունը կարող են շարունակել միայն աջ, իսկ 2-րդ գոտուց՝ միայն ձախ ուղղությամբ: Կարգելվի Մուրացան փողոցով խաչմերուկ մուտք գործող տրանսպորտային միջոցների հետադարձը: Էրեբունի-Մուրացան խաչմերուկին հարակից մերձակա տարածքից նշված խաչմերուկ մուտք գործող տրանսպորտային միջոցների վարորդների համար կտեղադրվեն 2.4՝ զիջել ճանապարհը և 4.1.2՝ երթևեկությունը դեպի աջ ճանապարհային նշանները Էրեբունի և Մուրացան փողոցների՝ կից սխեմայում նշված ճանապարհահատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը»,- ասված է հաղորդագրության մեջ։ The post Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկը կկարգավորվի լուսացուցային օբյեկտով appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկը կկարգավորվի լուսացուցային օբյեկտով

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Պետրոս Վարդանյանը դատի է տվել ԲԴԽ-ին | hetq.am
Infocom / 2 hours ago

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Infocom / 3 hours ago

Փեզեշքիան․ Իրանը և ՌԴ-ն կարող են տարածաշրջանային խնդիրները լուծել առանց ԱՄՆ-ի մասնակցության | shantnews.am
Infocom / 3 hours ago

Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ | factor.am
Infocom / 4 hours ago
Related coverage

ԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորին
168 Jham / 19 minutes ago

«Հորիզոն»-ի թողարկում | 12-00 | 27.10.2026
Shant News / 35 minutes ago

ՌԴ Դաշնային խորհրդում կոչ են արել քննարկել Շիրակի մարզպետի համար Ռուսաստան մուտքի արգելքը
168 Jham / 36 minutes ago

Ստամբուլը ժամադրության համար Եվրոպայի ամենամատչելի քաղաքն է
168 Jham / 43 minutes ago