Հոկտեմբերի 23-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը հսկողություն է իրականացրել «Պարմա» և «Տիտան» սուպերմարկետներում։ Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունից։ «Պարմա»-ի 7 խանութում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 8 դեպք՝ պիտանիության ժամկետն անց ապրանքների վաճառքի 7 և առանց թույլտվության գովազդ տեղադրելու 1 դեպք։ «Տիտան»-ի 6 խանութում արձանագրվել է 9 իրավախախտում՝ պիտանիության ժամկետն անց ապրանքների վաճառքի 6, Կառավարության սահմանած պահանջները չպահպանելու 1, համապատասխան թույլտվության բացակայությամբ ոգելից խմիչքների վաճառքի 1 և առանց թույլտվության գովազդ տեղադրելու 1 դեպք։ The post «Պարմա» և «Տիտան» սուպերմարկետներում իրավախախտումներ են հայտնաբերվել. ՀԿՊԾ | news.am appeared first on Infocom .