Նիդեռլանդները և Ադրբեջանը համաձայնության են եկել 2026-2028 թվականների համագործակցության ճանապարհային քարտեզի շուրջ, որն ուղղված է երկկողմ համագործակցության ընդլայնմանը, հայտարարել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը։ «Մենք բովանդակալից քննարկումներ ունեցանք բազմաթիվ հարցերի շուրջ։ Ադրբեջանը Նիդերլանդների համար կարևոր գործընկեր է այս տարածաշրջանում (Հարավային Կովկասում), և, հետևաբար, մենք հանձնառու ենք մեր երկրների միջև համագործակցության ամրապնդմանը։ Կողմերն այսօր համաձայնության եկան 2026-2028 թվականների ճանապարհային քարտեզի շուրջ, որը ամրապնդում է քաղաքական, տնտեսական, կրթական և մշակութային համագործակցությունը խորացնելու և ընդլայնելու նրանց մտադրությունները», – ասել է Բերենդսենը Բաքվում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով՝ այս «ճանապարհային քարտեզը» ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարգավաճման ապահովման գործում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Նիդերլանդները և Ադրբեջանը համաձայնության են եկել համագործակցության ճանապարհային քարտեզի շուրջ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը 4-րդն է աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Shant News / 20 minutes ago

Դատախազական ներգործության արդյունքում՝ Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վերականգնվել է շուրջ 50.000.000 դրամի վնաս
Shant News / 27 minutes ago

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Shant News / 34 minutes ago

Պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացը
Shant News / 41 minutes ago
Related coverage

Դատարանը բավարարեց Արշակ Սրբազանի գործով միջնորդությունը․ կայցելի Վաղարշապատից դուրս գտնվող ԲԿ-ներ
24TV / 24News / 10 minutes ago

Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումը
168 Jham / 12 minutes ago

Արմավիրի դատարանից կալանավոր է փախել. ԶԼՄ
Sputnik Armenia / 16 minutes ago

Լուրեր 17:00 | | 26.10.2026
Public Television of Armenia — 1Lurer / 16 minutes ago