Հայկական կողմն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման տարբեր ժամկետներ է նշում, սակայն Բաքուն միշտ պատրաստ է վերջակետ դնել այս հարցում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է Բաքվում՝ Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։ Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմն ուշադիր հետևում է այս հարցի վերաբերյալ Հայաստանի պաշտոնյաների բոլոր հայտարարություններին։ «Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում հաստատուն է և անփոփոխ։ Վերջին մեկ տարվա ընթացքում ադրբեջանական կողմը բազմաթիվ միակողմանի քայլեր է ձեռնարկել, և Հայաստանը, ինչպես բոլորը, կարող էր դա տեսնել»,- հայտարարել է Բայրամովը՝ չհստակեցնելով, թե ինչ քայլերի մասին է խոսքը։ Նա ասել է, թե Հայաստանում որոշակի գործընթացներ են տեղի ունենում, իսկ Սահմանադրության փոփոխությունը, մի շարք պատճառներով, «բխում է նաև Հայաստանի իշխանությունների շահերից»։ «Ի վերջո, Ադրբեջանը միշտ պատրաստ է վերջակետ դնել խաղաղության համաձայնագրի հարցում (ստորագրել խաղաղության պայմանագիրը) և հավատարիմ է մնում այդ գործընթացին։ Հայ հասարակությունը պետք է գիտակցի, որ խաղաղությունը կարևոր հարց է ինչպես իր, այնպես էլ ադրբեջանական հասարակության համար»,- հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետներից

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
Factor.am / 19 minutes ago

Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Factor.am / 33 minutes ago

Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
Factor.am / 47 minutes ago

Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե լինեի իշխանություն
Factor.am / 48 minutes ago
Related coverage

Հայլուր 20։30 Ուժգին հակահարված՝ Փաշինյանի պլանին. Ալիևի «նոր պահանջը» չի կատարվի
5TV Armenia / 17 minutes ago

ՀԱՅ ԳՅՈՒՂԸ ԹՇՆԱՄԱԲԱՐ ԿՈՐԾԱՆՈՒՄ ԵՆ․ ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
168 Jham / 17 minutes ago

Ռուսաստանն ու Ուկրաինան Խերսոնի մարզում տեղային հրադադարի ռեժիմ են սահմանել
ABC Media / 17 minutes ago

Պուտին․ Էներգետիկ շուկայի կայունությունը կախված է Ռուսաստանի և Կատարի արդյունավետ համակարգումից
24TV / 24News / 21 minutes ago