Թուրքիայի Բիլեջիք նահանգում է գտնվում «Թոշակառուների գյուղ» (թուրքերեն՝ Emekliler Köyü) բնակավայրը, որտեղ թոշակառուները քաղաքային աղմուկից հեռու՝ բնության գրկում են անցկացնում իրենց օրերը։ Գյուղը հիմնվել է 1996 թ.՝ Սաքարիա գետի ափին։ Նախաձեռնողներն են եղել Նազիֆ Թուրանը, Օլջայ Գյունայը և Սուլեյման Օզմենը։ Նրանց շուրջ հավաքվել է 35 թոշակառու, ովքեր ցանկացել են ստեղծել սեփական խաղաղ ու ինքնաբավ միջավայրով բնակատեղին։ Նախաձեռնության շրջանակում կառուցվել է 38 տուն, իսկ այսօր գյուղում ապրում է շուրջ 100 մարդ։ Ամեն տուն ունի ընդարձակ այգի, որտեղ բնակիչներն աճեցնում են լոլիկ, ձիթապտուղ, թուզ և նուռ։ Գյուղաբնակ թոշակառուները ոչ միայն օգտվում են սեփական բերքից, այլև դրանից ձմեռվա պաշարներ են պատրաստում՝ տոմատի մածուկ, թարխանա և ձիթապտղի յուղ։ Որոշ ընտանիքներ նաև հավ ու սագ են պահում։ Բնակիչների խոսքով՝ գյուղի գլխավոր հարստությունը ոչ միայն բնության գրկում հանգիստ կյանքն է, այլև տարեցների միջև ձևավորված ընկերությունն ու փոխօգնությունը։ Աղբյուր՝ Sözcü The post Թուրքիայում թոշակառուները ստեղծել են իրենց գյուղը appeared first on Ermeni haber ajansı .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Թուրքիայում թոշակառուները ստեղծել են իրենց գյուղը
Գյուղի գլխավոր հարստությունը տարեցների միջև ձևավորված ընկերությունն ու փոխօգնությունն է։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Ermenihaber

Irak’ta bir ilk: Kürt subay, Irak Terörle Mücadele Teşkilatı Başkan Yardımcısı oldu
Ermenihaber / 1 hour ago

Թուրքիայի բանտերում կա 266 անչափահաս աղջիկ
Ermenihaber / 1 hour ago

Ermenistan, Azerbaycan vatandaşını iade etti
Ermenihaber / 1 hour ago

Թուրքիան պողպատի արտադրությամբ 1-ինն է Եվրոպայում
Ermenihaber / 1 hour ago
Related coverage
Էրդողանի խորհրդականը մեկնաբանել է Ադրբեջանին քննադատելու համար իր պաշտոնանկությունը
Factor.am / 9 minutes ago

Արգելված է երեխաներին, գնում են ծնողները․ գունավոր շշի և բուրավետ գոլորշու ՇԵՐՏԵՐԸ․ ԴԻՏԵՔ ԵՐԵՔՇԱԲԹԻ
Factor.am / 10 minutes ago

Սևանից դուրս են բերվել ապօրինի խեցգետնորսիչներ
24TV / 24News / 11 minutes ago

Լուրեր 15:00 | | 26.10.2026
Public Television of Armenia — 1Lurer / 11 minutes ago