Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը Ստամբուլում մասնակցել է «Steel Networking Summit 2026» գագաթնաժողովին և տվյալներ ներկայացրել Թուրքիայի պողպատի արտադրության վերաբերյալ։ Գագաթնաժովովին ներկա են գտնվել պողպատի արդյունաբերության ավելի քան 400 ներկայացուցիչ 80 երկրից։ Բոլաթը նշել է, որ Թուրքիան զգալի դիրք է զբաղեցնում պողպատի արդարությամբ՝ շնորհիվ արտադրական ենթակառուցվածքների, բարձր որակավորում ունեցող արդյունաբերական բազայի և արտահանման լայն ցանցի։ Ըստ նախարարի՝ տարեկան 38․1 մլն տոննա չմշակված պողպատի արտադրությամբ Թուրքիան զբաղեցնում է 1-ին տեղը Եվրոպայում և 7-րդ տեղը՝ աշխարհում։ Բոլաթը նաև հայտնել է, որ պողպատի արտահանման 42․3 %ն ուղղվում է դեպի Եվրամիության երկրներ։ Թուրքիան պողպատի արտահանման 17.1 մլրդ դոլարի ծավալով համաշխարհային առաջատար 10-նյակի մեջ է մտնում։ Թուրքական պողպատն արտահանվում է ավելի քան 200 երկիր։ Աղբյուր՝ ILKHA.Haber The post Թուրքիան պողպատի արտադրությամբ 1-ինն է Եվրոպայում appeared first on Ermeni haber ajansı .