Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության չեղարկման շուրջ ստեղծված իրավիճակում արձանագրվել են կարևոր դրական զարգացումներ․ հայտնում են Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն ՀԿ-ից։ Համաշխարհային փառատոնային ասոցիացիան՝ World Festival Association (WOFA), պաշտոնական նամակով տեղեկացրել է, որ կազմակերպչական կոմիտեի արտահերթ նիստում որոշում է ընդունվել նոր հրավեր ուղարկել մեր համույթներին՝ 2027 թվականի մարտին Վիեննայում կայանալիք փառատոնին մասնակցելու համար։ Մյուս կարևոր զարգացումը WOFA-ի՝ Եվրոպական միությանը դիմելն է՝ նման իրավիճակներում գործելու վերաբերյալ համապատասխան պարզաբանումներ և ուղեցույցներ ստանալու նպատակով։ Այս զարգացումները համարում ենք մեր հետևողական աշխատանքի, խնդրի հանրային բարձրաձայնման և բազմաթիվ անհատների ու կազմակերպությունների աջակցության արդյունքում արձանագրված կարևոր առաջընթաց։ Դրանք վերահաստատում են մշակութային իրավունքների պաշտպանության, արդար վերաբերմունքի և փաստերի վրա հիմնված որոշումների կայացման կարևորությունը։ Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում լրատվամիջոցներին և լրագրողներին՝ խնդրի մասնագիտական ու հետևողական լուսաբանման, հանրային գործիչներին՝ սկզբունքային դիրքորոշման և հրապարակային աջակցության, իսկ մշակութային կազմակերպություններին ու անհատներին՝ ցուցաբերած համերաշխության և աջակցության համար։ Միևնույն ժամանակ ընդգծում ենք, որ նոր հրավեր ուղարկելու որոշումը դեռևս չի նշանակում, որ խնդիրը լիովին լուծված է։ Մենք շարունակում ենք պահանջել պարզաբանել, թե որ դիվանագիտական ներկայացուցիչներն են և ինչ փաստական հիմքերով ներկայացրել մեր կազմակերպության ենթադրյալ անջատողական գործունեության վերաբերյալ մեղադրանքները։ Պահանջում ենք նաև պարզաբանել կազմակերպչի հետ առանձին նամակագրությամբ փոխանցված այն պնդումը, որով մեր մշակութային համույթները ներկայացվել են որպես վտանգավոր խումբ ։ Առանձին կարևորություն ունի նաև այն հարցը, թե ինչպես են այս պնդումներն ազդել համույթների մասնակցության չեղարկման որոշման վրա։ Ողջունում ենք WOFA-ի՝ երկխոսությունն ու համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը և ակնկալում ենք բարձրացված հարցերի վերաբերյալ հստակ, ամբողջական և փաստարկված պատասխաններ։ Մշակույթը պետք է միավորի ժողովուրդներին, իսկ մշակութային իրավունքները չպետք է սահմանափակվեն առանց փաստական հիմնավորման ներկայացված մեղադրանքների հիման վրա , հայտնել են կազմակերպությունից։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն ՀԿ-ին անդամակցող Արցախի ազգային նվագարանների պետական նվագախմբի և Մենք ենք մեր սարերը երգի-պարի պետական համույթի մասնակցությունը նոյեմբերին Վիեննայում կայանալիք փառատոնին չեղարկվել է։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության չեղարկման շուրջ ստեղծված իրավիճակում արձանագրվել են դրական զարգացումներ․ հայտարարություն
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության չեղարկման շուրջ ստեղծված իրավիճակում արձանագրվել են կարևոր դրական զարգացումներ․ հայտնում են «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ից։ «Համաշխարհային փառատոնային ասոցիացիան՝ World Festival Association (WOFA), պաշտոնական նամակով տեղեկացրել է, որ կազմակերպչական կոմիտեի արտահերթ նիստում որոշում է ընդունվել նոր հրավեր ուղարկել մեր համույթներին՝ 2027 թվականի մարտին Վիեննայում կայանալիք փառատոնին մասնակցելու համար։ […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

Չինարիում հարևանը հայտնաբերել է 54-ամյա հարևանի դին՝ կախված․ ի՞նչ են պատմում գյուղում
ABC Media / 11 minutes ago

Կաշառք և շորթում․ 2 գործարարի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել #abcmedia #abcլուրեր
ABC Media / 22 minutes ago

Պուտինն Ադրբեջանին համարում է Ռուսաստանի «կայուն և հուսալի գործընկերը»
ABC Media / 37 minutes ago

Frontex-ը սոցցանցերում միգրացիայի վերաբերյալ քննարկումներին հետևելու լիազորություն է ստանում
ABC Media / 51 minutes ago
Related coverage

How can a senior official of the UNESCO World Heritage Centre remain unaware of the fate of monuments at risk of destruction and the erasure of their historical identity?
Aravot / 16 minutes ago

Ձեր ղեկավարը հաճույքո՞վ էր կանգնել Ադրբեջանի տաղավարի առջև, ուր արցախյան մշակույթն էր ներկայացված
Hraparak / 54 minutes ago

Ձեր ղեկավարը հաճույքո՞վ էր կանգնել Ադրբեջանի տաղավարի առջև, ուր արցախյան մշակույթն էր ներկայացված
24TV / 24News / 1 hour ago

Ժամանակին Ադրբեջանը պատրաստ է եղել այս ճանապարհի դիմաց Արցախը ճանաչել ՀՀ կազմում․ Լևոն Քոչարյան
A1plus / 2 hours ago