Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնաբանել է խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքների ավարտի վերաբերյալ Հայաստանից հնչող տարբեր հայտարարությունները։ Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենի հետ համատեղ մամուլի ասուլիսում ադրբեջանցի նախարարը նշել է, որ Բաքուն ուշադիր հետևում է այդ հայտարարություններին և հաշվի է առնում դրանք։ Ադրբեջանը ցուցադրեց իր բարի կամքը Վաշինգտոնի պատմական գագաթնաժողովում։ Մեր երկիրը նաև միակողմանի քայլեր է ձեռնարկում, որպեսզի բոլորը տեսնեն խաղաղության գործընթացի շոշափելի արդյունքները։ Սակայն Հայաստանն ունի ներքին խնդիրներ։ Մենք հետևում ենք գործընթացին։ Հայ հասարակությունը պետք է ընդունի և հասկանա, որ խաղաղությունը կարևոր հարց է ինչպես իր, այնպես էլ ադրբեջանական հասարակության համար , հայտարարել է Բայրամովը։ Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարը, իր հերթին, հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում երկու երկրներն էլ պետք է պրագմատիկ քայլեր ձեռնարկեն։ Նախարարը նշել է, որ Նիդեռլանդներն աջակցում է վստահության կառուցմանն այս ոլորտում։ Երկարատև խաղաղության հասնելը կբացի նոր տնտեսական հնարավորություններ տարածաշրջանում , նշել է նա։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայաստանն ունի ներքին խնդիրներ, և Բաքուն հետևում է գործընթացին․ Բայրամով
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնաբանել է խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքների ավարտի վերաբերյալ Հայաստանից հնչող տարբեր հայտարարությունները։ Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենի հետ համատեղ մամուլի ասուլիսում ադրբեջանցի նախարարը նշել է, որ Բաքուն ուշադիր հետևում է այդ հայտարարություններին և հաշվի է առնում դրանք։ «Ադրբեջանը ցուցադրեց իր բարի կամքը Վաշինգտոնի պատմական գագաթնաժողովում։ Մեր երկիրը նաև […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

Ռուսաստանն ու Ուկրաինան Խերսոնի մարզում տեղային հրադադարի ռեժիմ են սահմանել
ABC Media / 24 minutes ago

Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին
ABC Media / 54 minutes ago

#ՈւՂԻՂ․ Սամվել Կարապետյանը դատարանում է
ABC Media / 1 hour ago

Թուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն է
ABC Media / 1 hour ago
Related coverage

Իրանն ու Ռուսաստանը կարող են տարածաշրջանային հարցերը լուծել առանց ԱՄՆ-ի միջամտության. Փեզեշքիան
Alpha News / 10 minutes ago

Բա ո՞ւր մնաց խաղաղության երաշխիքը. Նարեկ Կարապետյան
168 Jham / 13 minutes ago

Բացառում եմ, որ մեր խմբակցությունից որևէ մեկը այս Սահմանադրությանը կողմ քվեարկի ու միանա ՔՊ-ին
Pastinfo / 24 minutes ago

Հարցազրույց Խոսրով Հարությունյանի հետ
Public Television of Armenia — 1Lurer / 28 minutes ago