Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«ՖՈՆՏԱՆԻԱ». ջրի, լույսի և կրկեսային արվեստի համադրությամբ նոր շոուի պրեմիերան
Ջրի կախարդական խաղը, լուսային էֆեկտներն ու կրկեսային արվեստը միավորվել են մեկ բեմում։ «Tashir Arena»-ում տեղի է ունեցել «ՖՈՆՏԱՆԻԱ» նոր ջրային կրկեսային շոուի պրեմիերան, որը հանդիսատեսին հրավիրում է բացահայտելու հիշողություններով ու գաղտնիքներով լի մի աշխարհ։ Ներկայացման հիմքում ընտանիքի, հիշողությունների և սերունդներին միավորող արժեքների մասին պատմությունն է։ Այն փոքրիկներին խոստանում է վառ տպավորություններ, իսկ մեծահասակներին` հնարավորություն վերադառնալու մանկության հիշողություններին և վերապրելու անկեղծ հույզերը։ Շոուի մասշտաբն ընդգծում են նաև տեխնիկական լուծումները։ Ներկայացման համար օգտագործվել է շուրջ 45 տոննա լրացուցիչ սարքավորում, իսկ բեմական տարածքում տեղադրվել է 85 հազար լիտր տարողությամբ լողավազան։ Լազերային ու լուսային շոուն և հատուկ էֆեկտները ջրային տեսարաններին հաղորդում են առանձնահատուկ տեսք։ Հին ճամպրուկը՝ լի գաղտնիքներով ու հիշողություններով, դառնում է պատմության մեկնարկային կետը։ Հսկայական շատրվանների աշխարհում հանդիսատեսին սպասում են ծաղրածուի ու փահլևանի ելույթներ, օդային մարմնամարզիկների և ակրոբատների համարներ, ձեռնածություններ, վարժեցված շների մասնակցությամբ տեսարաններ և բազմաթիվ այլ անակնկալներ։

The article could not finish loading. Please try again.
More from Alpha News

ԱՊՀ երկրների անձնագրերը կորցնում են դիրքերը միջազգային վարկանիշում
Alpha News / 41 minutes ago

Ֆինլանդիայի նախագահը չի բացառել Հայաստանի և Ադրբեջանի՝ առաջիկա 30 տարում ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Alpha News / 1 hour ago

Ուղիղ միացում խորհրդարանից
Alpha News / 1 hour ago

ՌԴ Դաշնության խորհրդում կոչ են արել արգելել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան
Alpha News / 1 hour ago
Related coverage

«Նկարները չեն կարող փոխանցել աշխատանքի ապշեցուցիչ նրբությունը»․ Անդրեասյանը՝ Մեծամորի նոր գտածոների մասին
Shant News / 48 minutes ago

ԵՄ պատվիրակությունը շնորհակալություն է հայտնում «Սիմֆոնիկ Եվրոպա» համերգի համար
A1plus / 1 hour ago

Դավիթ Մուրադյանի ճանապարհը գրականության, կինոյի և հիշողության միջով
24TV / 24News / 7 hours ago

Համագործակցության հուշագիր՝ որմնանկարների պահպանության և վերականգնման նպատակով
Shant News / 8 hours ago