Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է Արարատի մարզի Հնաբերդ գյուղում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը՝ հայտնաբերված խախտումների պատճառով։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, անհատ ձեռնարկատեր Մայիս Եգորյանին պատկանող՝ Հնաբերդի Նարեկացու 11 հասցեում գործող արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջների խախտումներ։ Մասնավորապես՝ արտադրական տարածքի հատակը հարթ չի եղել, չի պահպանվել նորոգ վիճակում և պատրաստված չի եղել անջրանցիկ ու հեշտ լվացվող նյութերից։ Պատերի մակերևույթների ծեփը թափված է եղել, սարքավորումներն ու գործիքները չեն պահպանվել նորոգ վիճակում, իսկ արտադրական տարածքը չի ունեցել անձնակազմի համար նախատեսված հանդերձարան։ Հայտնաբերված խախտումների հիմքով Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է արտադրամասի արտադրական գործունեությունը՝ մինչև խախտումների վերացումը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հնաբերդում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
Factor.am / 2 hours ago

Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
Factor.am / 2 hours ago

Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
Factor.am / 3 hours ago

Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
Factor.am / 3 hours ago
Related coverage

Իրավապաշտպան կազմակերպությունները դատի են տվել Թրամփի վարչակազմին՝ ձերբակալված ներգաղթյալների պահման վայրը թաքցնելու համար
168 Jham / 20 minutes ago

ՈՒՂԻՂ․ «Զվարթնոցում» դիմավորում են աշխարհի նորընծա չեմպիոն Կարեն Ասլանյանին
News.am / 31 minutes ago

Էրդողանն ու Տոկաևը քննարկել են Թուրքիայի և Ղազախստանի ռազմավարական գործընկերության ամրապնդումը
168 Jham / 48 minutes ago

Նեթանյահուն ամրապնդել է դիրքերը, սակայն Իսրայելում քաղաքական փակուղին պահպանվում է. Axios
168 Jham / 56 minutes ago