Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարիա Կորինո Մաչադոն վերադարձել է Վենեսուելա։ Այդ մասին The New York Times-ին հայտնել է նրա ներկայացուցիչ Դավիդ Սմոլանսկին։ Լրագրող Թոնի Ֆրանխի Մավադը հրապարակել է Մաչադոյի լուսանկարները, որոնք արվել են Վենեսուելա վերադառնալուց հետո՝ կիրակնօրյա պատարագի ժամանակ։ Primeras imgenes de Mara Corina Machado tras su regreso a Venezuela: se muestra acompaada por dirigentes de Vente Venezuela en una misa dominical en el santuario de la Divina Pastora en Lara. https://t.co/Fe8zeo8Lr5 Մաչադոյի վերադարձի մասին հայտնել է նաև Վենեսուելայի նախագահի ընդդիմադիր նախկին թեկնածու Էդմունդո Գոնսալեսը։ Նրա հետ վերադառնում է նաև մեր ինքնիշխան ձայնը՝ այս գործընթացը ղեկավարելու և ճիշտ ուղղությամբ առաջնորդելու համար։ Շատ շուտով ես կլինեմ ձեր և նրա կողքին, որպեսզի մեր երկիրն իսկապես առաջ շարժվի դեպի ազատություն,- X-ի իր միկրոբլոգում գրել է Գոնսալեսը։ Մաչադոն ևս X-ում կարճ գրառում է արել՝ նշելով. Ես այստեղ եմ։ Ձեզ հետ։ Դեռևս հունիս ամսին Մաչադոյի՝ հայրենիք վերադառնալու ծրագրերի մասին հայտնել էր Bloomberg գործակալությունը։ Վերջինիս աղբյուրների փոխանցմամբ՝ ամերիկացի մի քանի պաշտոնյաներ Մաչադոյին զգուշացրել էին, որ նրա վերադարձը կարող է բախումների հանգեցնել երկրի գործող իշխանությունների հետ։ Սակայն Դոնալդ Թրամփի վարչակազմի մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ընդհակառակը, աջակցում էին նրա՝ Վենեսուելա վերադառնալու գաղափարին։ Վենեսուելայի նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը վերջին տասը տարիներին Մաչադոյին արգելել էր լքել երկիրը։ Այդուհանդերձ, նա գաղտնի հեռացել էր Վենեսուելայից և 2025 թվականի դեկտեմբերին ժամանել Օսլո, որտեղ նրան փոխանցվել էր նույն թվականի հոկտեմբերին շնորհված Խաղաղության Նոբելյան մրցանակը։ Մինչ այդ Մաչադոն գրեթե մեկ տարի թաքնվել էր Վենեսուելայում՝ խուսափելով իր նկատմամբ տրված ձերբակալման օրդերի կատարումից։ Մարիա Կորինա Մաչադոյին Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել էր Վենեսուելայի ժողովրդի ժողովրդավարական իրավունքների պաշտպանության ուղղությամբ անխոնջ աշխատանքի և բռնապետությունից ժողովրդավարության արդար ու խաղաղ անցման հասնելու համար մղվող պայքարի համար։ Ավելի ուշ Մաչադոն Նոբելյան մրցանակի իր մեդալը փոխանցել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Վերջինս մինչ այդ մի քանի անգամ դժգոհություն էր հայտնել, որ Խաղաղության Նոբելյան մրցանակն իրեն չի շնորհվել։ Այդուհանդերձ, Նոբելյան հանձնաժողովից հայտնել էին, որ մրցանակը չի կարող փոխանցվել։ Լուսանկարը՝ miamiherald.com-ից
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ, նոբելյան մրցանակակիր Մարիա Կորինո Մաչադոն վերադարձել է հայրենիք

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Ոստիկանները ձերբակալել են ռեստորանում տեղի ունեցած ծեծկռտուքի չորս մասնակցի
Hetq / 1 hour ago

Վարչապետի ելույթն արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման մրցանակի հանձնման արարողությանը
Hetq / 3 hours ago

Հարցուպատասխան խորհրդարանում (լուսանկարներ)
Hetq / 4 hours ago

Ուսանողները կարող են միաժամանակ մի քանի պետական կրթաթոշակ ստանալ․ նախագիծ
Hetq / 5 hours ago
Related coverage

Միջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ. shamshyan.com
Aravot / 3 hours ago

Ի՞նչու է Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո Դավիթ Ախտոյանը զանգահարել Նարեկ Օհանյանին և ինչ է ասել
Aravot / 3 hours ago

Խոշոր հրդեհ՝ Գեղարքունիքի մարզում
Shant News / 4 hours ago

Ոստիկանապետն էլ էր այնտեղ. Ի՞նչ է ասել Արամ Հովհաննիսյանը Փարաքար համայնքի նախկին ղեկավարի սպանության գործով մեղադրյալին
Aravot / 5 hours ago