Ես ուզում եմ անկեղծ և ուղիղ ասել՝ որպես 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխության արդյունքում ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնած մարդ՝ ես ամենևին էլ երջանիկ չեմ, որ մենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, մի շարք համայնքներում ստացել ենք 90+, 80+, 70+ տոկոս ձայն. սոցցանցերի իր էջերում տեսանյութով ասել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա դիտարկմամբ՝ առաջին հայացքից հաճելի թվացող արդյունքները որոշակի ասոցիացիաներ են առաջացնում։ «Պատերազմի քառաքլուխ կուսակցությունը, ինչպես խոստացել եմ, պետք է Հայաստանից արմատախիլ արվի, քրեական օլիգարխիան ու մաֆիան ՀՀ-ից պետք է արմատախիլ արվի։ ՏԻՄ ընտրություններով այքանով ու այս չափով խնդիրը լուծված է։ Որքան էլ առաջին հայացքից հաճելի է թվում, բայց այս տոկոսները որոշակի ասոցիացիաներ են առաջացնում, բայց դրանք նաև առաջ են բերում ընդդիմության հարցը ՀՀ-ում։ Մենք պետք է ճիշտ գնահատենք այս իրավիճակը»,- նշել է Փաշինյանը։ Տեսանյութը՝ այստեղ ։ The post Տեսանյութ. Մի խնդիր երեկվա ընտրություններով լուծվել է, առաջ է եկել 3 նոր խնդիր. Փաշինյանը դժգոհ է appeared first on Ազգ .