Երեկ 19 համայնքներում ՏԻՄ ընտրություններ էին, և արդյունքում ՔՊ-ական թեկնածուները և պրոքպական ուժերը տարան ջախջախիչ հաղթանակ. ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում ասաց Նիկոլ Փաշինյանը: «Խոհրդարանական ընտրություններին խոստացել էի, որ ռոբա-սերժա-կալուգա-կտրիճական ուժերը կամ մի բառով ասած՝ լրտեսական ուժերը, պատերազմի եռագլուխ, քառագլուխ կուսակցությունը պետք է ոչնչացվի: ՏԻՄ ընտրությունների արդյունքներով մենք տեսնում ենք, որ դա տեղի է ունեցել ՀՀ քաղաքացիների օգնությամբ և աջակցությամբ: Բայց մյուս կողմից՝ ուզում եմ անկեղծ և ուղիղ ասել՝ որպես 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնած մարդ՝ ես ամենևին էլ երջանիկ չեմ, որ ՔՊ-ն մի շարք համայնքներում ստացել է 90+, 80+, 70+ ձայներ, որովհետև ինչքան էլ առաջին հայացքից հաճելի է թվում, բայց այս տոկոսները որոշակի ասոցիացիաներ են առաջացնում, բայց դրանք նաև առաջ են բերում ընդդիմության հարցը ՀՀ-ում: «Հիշում եք՝ Հայաստանում կար «հաճախորդ» և «կառավարելի» ընդդիմություն. դա նույնքան աղետ է ՀՀ-ի համար: Բայց ես կարծում եմ՝ ՀՀ-ում պետք է ձևավորվի նոր, պետականակենտրոն ընդդիմություն, և իրական ընդդիմություն, որը իրական քաղաքական գործունեությամբ, ոչ թե լրտեսական գործունեությամբ զբաղվի: Այն, որ սա անհրաժեշտություն է, ակնհայտ է, բայց մյուս կողմից՝ Կառավարությունը չի կարող և չպետք է ընդդիմություն ստեղծի, որովհետև դա կլինի կառավարվող ընդդիմություն, կեղծ ընդդիմություն: Լուծումն այն է, որ ՀՀ ոչ իշխանական պետականակենտրոն ուժերն ակտիվանան: Մենք, բնականաբար, իրենց չենք կարող օգնել, աջակցել, բայց իրենց ոչ մի բանով չենք խանգարի, և շահագրգռված ենք, որ ՀՀ-ում ձևավորվի ընդդիմություն, որը գործում է՝ ՀՀ շահերի վրա հիմնվելով, ՀՀ ժողովրդի շահերի վրա հիմնվելով, և հենված է ժողովրդավարական արժեքների, ոչ թե ընտրակաշառքների [վրա], կամ որ գողացվածը, թալանվածը քաղաքականության մեջ ներդնելու և թալանվածը պաշտպանելու գործիք դարձնելու ուղղությամբ է գործում »,-ասաց նա: The post Տեսանյութ. Պետք է ձևավորվի նոր, պետականակենտրոն ընդդիմություն, որը կզբաղվի իրական քաղաքական գործունեությամբ, ոչ թե լրտեսական գործունեությամբ. Փաշինյան appeared first on Ազգ .