Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդում է, որ Տավուշի կողմից Հայաստանի սահմանը հատած Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է Բաքվին։ «Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլին, ով ավելի վաղ մոլորվելու հետևանքով անցել և հայտնաբերվել էր Հայաստանի Հանրապետության տարածքում (Տավուշի մարզ), սույն թվականի հոկտեմբերի 24-ին վերադարձվել է Ադրբեջանի Հանրապետություն՝ փոխանցվել է ԱՀ իրավասու մարմիններին»,- ասված է ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ։ Մի քանի օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը...