Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դաշնակից, խորհրդարանական «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին հայտարարել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրությունն ավելի խորն է, քան քաղաքական ու դիվանագիտական հարաբերությունները։ «Մեր եղբայրությունն ամրապնդվել է երկու ժողովուրդների կամքով, կոփվել համատեղ պայքարում և փոխանցվել սերնդեսերունդ», - APA-ի փոխանցմամբ՝ նշել է Բահչելին՝ ընդգծելով, որ չպետք է թույլ տալ՝ տարաձայնությունները վերածվեն երկարատև պառակտման։ Բահչելիի...