Կիրակի տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների շրջանակում ունեցել ենք 54 ահազանգ, որոնք ստուգվել են: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ հավելելով, որ դրանցից 10-ն են այս պահին դարձել հաղորդում: «Ահազանգերը հիմնականում քվեարկության գաղտնիությունը խախտելու, մեկից ավելի անգամ քվեարկելու մասով են»,-ասել է նախարարը: