Թուրքիայի նախագահի խորհրդական Օկտայ Սարալն աշխատանքից ազատվել է Ադրբեջանում դպրոցականների համար նոր հագուստի կանոնների քննադատության համար, հաղորդում է Cumhuriyet թերթը։ Սարալը սոցիալական ցանցերում արտահայտվել է Բաքվի որոշման դեմ՝ անընդունելի համարելով կրոնական հագուստով դպրոցական աղջիկներին կրթություն ստանալուց զրկելը: Նա հաստատել է իր հրաժարականը՝ հավելելով, որ որոշումը կայացվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով: «Ես ոչ մեկի նկատմամբ որևէ թշնամանք չեմ պահում», – մեջբերում է թերթը Սարալի խոսքերը։ Երբ լրագրող Թալաթ Աթիլլան հարցրել է, թե արդյոք իր հրաժարականը կապված է Ադրբեջանի հասցեին իր քննադատության հետ, Սարալը պատասխանել է. «Այո, կարծես թե այդպես է»։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Էրդողանի խորհրդական Օկտայ Սարալը աշխատանքից ազատվել է Բաքվին քննադատելուց հետո

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

2026թ. հունվար-սեպտեմբերին՝ 2025թ. նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6,9%-ով
Shant News / 25 minutes ago

87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը քառորդ եզրափակչում 10-4 հաշվով հաղթեց Նորվեգիայի ներկայացուցչին
Shant News / 33 minutes ago

ՀԾԿՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի ղեկավարների հանդիպմանը
Shant News / 41 minutes ago

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է ԱՄՆ պետքարտուղարի՝ անվտանգային աջակցության հարցերով փոխտեղակալ Շոնա Ուիլսոնին
Shant News / 48 minutes ago
Related coverage

«Գործակալների մասին խոսելիս՝ ինքը պետք է շատ ուշադիր լինի». Նարեկ Կարապետյան
News.am / 7 minutes ago

Արշակ Սրբազանը` ՔԿ-ից կորած «պլանի» գլանակի մասին
Hraparak / 8 minutes ago

«Այս տարի ավտոճանապարհներին 7 զոհ ու 40 վիրավոր պակաս ունենք»․ Արփինե Սարգսյան
Aravot / 9 minutes ago

Թուրքիայում թոշակառուները ստեղծել են իրենց գյուղը
Ermenihaber / 10 minutes ago