Սյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող հողամասերը տարբեր անձանց տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում՝ 28/7-1 հողամաս հասցեում գտնվող՝ 0,04 հա մակերեսով հողատարածքը, օրենքի պահանջների խախտմամբ, կառուցապատման իրավունքով հատկացվել է ֆիզիկական անձի: Դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Սիսիան համայնքի ղեկավարին՝ Սիսիան համայնքի և կառուցապատողի միջև 2015 թվականի հուլիսի 25-ին կնքված կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Միջնորդագրի հիման վրա, Սիսիանի համայնքապետարանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, Կադաստրի կոմիտեում դադարեցվել է Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,04 հա մակերեսով, 750 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը. հողամասը վերադարձվել է Սիսիան համայնքի տիրապետմանը: Նշենք, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի «Մայիսի 28-ի» անվան զբոսայգին զբաղեցնում է 9595,68 քմ տարածք, որտեղ գտնվող հողատարածքները կառուցապատման իրավունքով կնքված պայմանագրերով հատկացվել են ֆիզիկական անձանց: Դատախազական ներգործության արդյունքում՝ նշված այգում գտնվող հողատարածքներից առ այսօր Սիսիան համայնքին վերադարձվել է 6411,48 քմ մակերեսով 13 հողատարածք: Դրանք են՝ 1. 0,04 հա մակերեսով հողամասը, 2. 0,0389 հա մակերեսով հողամասը, 3. 0,0388 հա մակերեսով հողամասը, 4. 0,03 հա մակերեսով հողամասը, 5. 0,03 հա մակերեսով հողամասը, 6. 0,05308 հա մակերեսով հողամասը, 7. 0,0450 հա մակերեսով հողամասը, 8. 0,05 հա մակերեսով հողամասը, 9. 0,0451 հա մակերեսով հողամասը, 10. 0,08 հա մակերեսով հողամասը, 11. 0,02 հա մակերեսով հողամասը, 12. 0,0402 հա մակերեսով հողամասը, 13. 0,13 հա մակերեսով հողամասը: 5 հողատարածքները համայնքին վերադարձնելու աշխատանքներն ընթացքի մեջ են:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 13-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը քառորդ եզրափակչում 10-4 հաշվով հաղթեց Նորվեգիայի ներկայացուցչին
Shant News / 25 minutes ago

ՀԾԿՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի ղեկավարների հանդիպմանը
Shant News / 33 minutes ago

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է ԱՄՆ պետքարտուղարի՝ անվտանգային աջակցության հարցերով փոխտեղակալ Շոնա Ուիլսոնին
Shant News / 40 minutes ago

Հայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը
Shant News / 48 minutes ago
Related coverage

Գյումրիի բռնցքամարտի մարզադահլիճը ցանկանում են ճանաչել հանրության գերակա շահ
Hetq / 49 minutes ago

Ժողովուրդը պիտի արթնանա ու ոտքի կանգնի
Aysor.am / 1 hour ago

As a result of getting lost, Kasimov Yashar Ali Oghlu, who ended up in Armenia, has been returned to the competent authorities of Azerbaijan.
Noyan Tapan TV / 1 hour ago

Մեր եզրակացությունն այն է, որ մենք ոչ մի բան չպետք է անենք
Panorama / 1 hour ago