Թուրքիայի նախագահի խորհրդական Օքթայ Սարալն աշխատանքից ազատվել է դպրոցներում հիջաբ կրելու արգելքի վերաբերյալ Ադրբեջանի իշխանություններին քննադատելուց հետո` հաղորդում է Cumhuriyet-ը։ Ավելի վաղ Սարալը հայտարարել էր, որ անթույլատրելի է հիջաբով աշակերտների կրթություն ստանալուն խանգարելը: Նա կոչ է արել վերացնել արգելքը, որից հետո Ադրբեջանում իշխող «ԵՆոր Ադրբեջան» կուսակցությունը մի քանի թուրք քաղաքական գործչի մեղադրել է հանրապետության ներքին գործերին միջամտելու համար: Բաքուն հայտարարում է, որ Ադրբեջանը, ինչպես և Թուրքիան, աշխարհիկ պետություն է, ուստի «կրթական քաղաքականությունը քաղաքական մանիպուլյացիաների առարկա դարձնելն անթույլատրելի է»: Middle East Eye-ի տվյալներով՝ Ադրբեջանն է պահանջել Օքթայ Սարալի պաշտոնանկությունը։ Մինչդեռ Էրդողանի նախկին խորհրդականը հայտարարել է, որ նախագահն է իրեն նշանակել այդ պաշտոնում և ինքը հրաժարական է տվել նրա հանձնարարությամբ, որևէ մեկի նկատմամբ հակակրանք չունենալով: Թուրքիայում դժգոհություն են առաջացնում նաև Ադրբեջանի հարաբերություններն Իսրայելի հետ և Բաքվի դիրքորոշումը միջազգային ասպարեզում: Գրառումը Թուրքիայի նախագահի խորհրդականն աշխատանքից ազատվել է Ադրբեջանի իշխանություններին քննադատելուց հետո appeared first on .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Թուրքիայի նախագահի խորհրդականն աշխատանքից ազատվել է Ադրբեջանի իշխանություններին քննադատելուց հետո
Comments
No comments yet — be the first to comment.
More from Akhaltskha.net

հոկտեմբերի 27 | 23:33Պատրաստ ենք վերականգնել գազի մատակարարումը եվրոպական երկրներ. Նովակ
Akhaltskha.net / 1 hour ago

«Անկախ դիտորդ»․ 142 տեղամասում արձանագրվել է 213 խախտում, սակայն դրանք չեն ազդել ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա
Akhaltskha.net / 2 hours ago

Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները Իտալիայում քննարկել են Հարավային Կովկասի խաղաղությունն ու հաղորդակցային ուղիները
Akhaltskha.net / 4 hours ago

Ախալցխայի ղեկավարները հանդիպել են Էլիածմինդա և Ճվինթա գյուղերի բնակիչների հետ
Akhaltskha.net / 4 hours ago
Related coverage

გაზისა და წყლის ტარიფები სხვადასხვა მომხმარებლისთვის განსხვავებული იქნება
JNEWS / 7 hours ago

Վրաստանից արտաքսվել են՝ Չինաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի քաղաքացիներ
JNEWS / 9 hours ago

Գազի և ջրի սակագները տարբեր կլինեն տարբեր սպառողների համար
JNEWS / 9 hours ago

ԱՄՆ-ն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրել է Օրբանի թեկնածությունը
JNEWS / Oct 26