Հայաստանի 21 համայնքներում հոկտեմբերի 25-ին կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ 19 համայնքներում դրանք համամասնական ընտրակարգով էին, իսկ 2-ում՝ մեծամասնական։ ԿԸՀ-ի հրապարակած արդյունքներով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը առաջատար է համայնքների մեծ մասում։ Լոռու մարզի Ստեփանավան համայքում առաջատար է «Գործարար» կուսակցությունը՝ 5506 ձայն՝ 41,54 %, «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել է 4,681 ձայն՝ 35.32%, իսկ «Ուժեղ Հայաստանը»՝ 2,609 ձայն՝ 19.69%։ Նշենք, որ «Գործարար» կուսակցության թեկնածուն գործող համայնքապետ, ՔՊ անդամ Արմեն Գրիգորյանն է։ Սյունիքի մարզի Գորիս համայնքում առաջատար է «Համերաշխություն» դաշինքը՝ 13,959 ձայնով կամ 93.57% արդյունքով։ «Ապրելու քվե» դաշինքը ստացել է ձայների 957 ձայն՝ 6,41 % ։ «Համերաշխություն» դաշինքի ցուցակը գլխավորում է Գորիսի գործող համայնքապետ Առուշ Առուշանյանը։ Դաշինքում միավորվել են «Քաղաքացիական պայմանագիր» և «Գործարար» կուսակցությունները։ «Քաղաքացիական պայմանագիր» և «Գործարար» կուսակցությունների «Համերաշխություն» դաշինքը առաջատար է նաև Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում՝ 10,380 ձայն՝ 81,71%։ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը ստացել է 1374 ձայն՝ 10,81%, իսկ «Հայկական քվե» կուսակցությունը՝ 948 ձայն՝ 7,46%։ Արարատի մարզի Արտաշատ համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է՝ 23,729 ձայն՝ 85,95%։ ՀՅԴ-ն ստացել է 2925 ձայն՝ 10,59%, իսկ «Նոր դարաշրջան» կուսակցությունը՝ 948 ձայն՝ 3,43%։ Արմավիրի մարզի Արաքս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է 6257 ձայն՝ 71,95%, իսկ «Արդարություն» դաշինքը՝ 2437 ձայն՝ 28,02%։ Արմավիր համայնքում, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրված միակ ուժն էր, դրա օգտին քվեարկել է 13,395 մարդ՝ 96,07%, դեմ է քվեարկել 479 մարդ՝ 3,43%։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է 12,320 ձայն՝ 67,61%։ «Մեր համայնք» կուսակցությունը ստացել է 2971 ձայն՝ 16,30%, ՀՅԴ-ն՝ 2053 ձայն՝ 11,26%, իսկ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 878 ձայն՝ 4,81%։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրված միակ ուժն էր։ Կուսակցության օգտին քվեարկել է 9530 մարդ՝ 93,78%, դեմ՝ 578 մարդ՝ 5,68%։ Կոտայքի մարզի Գառնի համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրված միակ ուժն էր։ Այն ստացել է 3235 ձայն՝ 94,23%, իսկ դեմ է քվեարկել 185 մարդ՝ 5,38%։ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է 2460 ձայն՝ 84,56%, իսկ ՀՅԴ-ն՝ 449 ձայն՝ 15,43%։ Կոտայքի մարզի Հրազդան համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է 17,195 ձայն՝ 90,82%, իսկ ՀՅԴ-ն՝ 1736 ձայն՝ 9,16%։ Շիրակի մարզի Ախուրյան համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրված միակ ուժն էր։ Այն ստացել է 10,838 ձայն՝ 92,34%, իսկ դեմ է քվեարկել 829 մարդ՝ 7,06%։ Շիրակի մարզի Արթիկ համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է 13,67 ձայն՝ 74,79%։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ստացել է 1840 ձայն՝ 10,53%, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 1545 ձայն՝ 8,84%, իսկ «Հայրենիք» կուսակցությունը՝ 1017 ձայն՝ 5,82%։ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է 3407 ձայն՝ 71,83%։ «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 893 ձայն՝ 18,82%, Հայաստանի եվրոպական կուսակցությունը՝ 253 ձայն՝ 5,33%, իսկ ՀՇՊԿ-ն՝ 189 ձայն՝ 3,98%։ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է 7382 ձայն՝ 48,06%, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 7197 ձայն՝ 46,86%։ «Նոր դարաշրջան» կուսակցությունը ստացել է 779 ձայն՝ 5,07%։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է 2615 ձայն՝ 92,76%, իսկ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 203 ձայն՝ 7,20%։ Վայոց ձորի մարզի Վայք համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրված միակ ուժն էր։ Այն ստացել է 4186 ձայն՝ 96,11%, իսկ դեմ է քվեարկել 148 մարդ՝ 3,39%։ Տավուշի մարզի Դիլիջան համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է 4822 ձայն՝ 76,27%։ «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 1027 ձայն՝ 16,24%, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 471 ձայն՝ 7,45%։ Տավուշի մարզի Իջևան համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է 10,403 ձայն՝ 86,12%, իսկ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը՝ 1673 ձայն՝ 13,85%։ Լոռու մարզի Ֆիոլետովո և Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում արդյունքների վերաբերյալ տվյալներ ԿԸՀ-ն դեռևս չի հրապարակել։ The post Հայտնի են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները․ ՔՊ-ն առաջատար է համայնքների մեծ մասում appeared first on Infocom .