factor.am Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը կասկածի տակ դրեց իշխանական պատգամավորների հեղինակային իրավունքը՝ ուղիղ հայտարարելով, որ նախագծի իրական հեղինակը վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինն է՝ Աննա Հակոբյանը: «Մենք տեղեկացված ենք, որ այս նախագծի իրական հեղինակը դուք չեք, այլ վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին՝ Աննա Հակոբյան անունով, և նա է հայտարարել, որ ինքն է նախաձեռնության հեղինակը»,- դիմելով հիմնական զեկուցողներին՝ հայտարարեց Ղազարյանը՝ հիշեցնելով մամուլի այն հրապարակումները, որոնց համաձայն՝ Աննա Հակոբյանը ՔՊ խմբակցության հետ փակ հանդիպում էր ունեցել և քննարկել նախագիծը: Ղազարյանի այս ձևակերպումն առաջացրեց իշխանական պատգամավոր Ռուստամ Բաքոյանի վրդովմունքը, որը նիստը վարող Լիլիթ Գալստյանից պահանջեց կարգի հրավիրել Ղազարյանին՝ խոստանալով անձամբ միջամտել, եթե մասնակիցներն «իրենց չափի մեջ չմնան»: Գալստյանը հորդորեց մնալ լիազորությունների սահմաններում՝ թույլ տալով շարունակել հարցադրումը: Շարունակելով խոսքը՝ Ղազարյանը հետաքրքրվեց, թե ինչ անձնական կամ մասնագիտական առնչություն ունեն հեղինակները ընտանեկան բռնության թեմայի հետ. «Եթե Ռուստամ Բաքոյանը լիներ նախագծի հեղինակը, ես կհասկանայի, որ նա կարող է որոշակի առնչություն ունենալ՝ պայմանավորված «Ազատություն» ռադիոկայանի 2022 թ. հրապարակումով, որտեղ նա հայտնվել էր նման մի պատմության մեջ»: Նախագծի համահեղինակ, ՔՊ պատգամավոր Զարուհի Բաթոյանը չհերքեց, որ նախագիծն արձագանքում է Աննա Հակոբյանի սկսած հանրային արշավին, սակայն շեշտեց, որ բուն նախագիծը մշակվել է Կառավարության, մասնավորապես՝ Ներքին գործերի նախարարության հետ սերտ համագործակցությամբ. Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post Նախագծի հեղինակն Աննա Հակոբյանն է․ Ղազարյանի ձևակերպումն առաջացրեց Ռուստամ Բաքոյանի վրդովմունքը | factor.am appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Նախագծի հեղինակն Աննա Հակոբյանն է․ Ղազարյանի ձևակերպումն առաջացրեց Ռուստամ Բաքոյանի վրդովմունքը | factor.am

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Infocom / 49 minutes ago

Փեզեշքիան․ Իրանը և ՌԴ-ն կարող են տարածաշրջանային խնդիրները լուծել առանց ԱՄՆ-ի մասնակցության | shantnews.am
Infocom / 1 hour ago

Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ | factor.am
Infocom / 1 hour ago

ԱՄՆ-ը բաց է ՌԴ-ի հետ երկխոսության համար, Եվրոպան դրանից հրաժարվում է․ Լավրով | azatutyun.am
Infocom / 2 hours ago
Related coverage

Ինչպե՞ս է նման վերելքը փոխում մարդուն, ու ի՞նչ է սովորեցնում սահմանների մասին #shorts #cop
Hetq / 1 hour ago

Նոր ճգնաժամ է սկսվում, Փաշինյանն ու Պուտինը անզիջում գնում են պայքարի մինչև նոյեմբերի 30
24TV / 24News / 1 hour ago

Հայաստանում նույնպես հնարավոր է իշխանափոխություն. Լիլիթ Հարությունյան
Aysor.am / 1 hour ago

32 տարի է ձուկ եմ վաճառում, բայց առաջ ավելի լավ էր, քան հիմա. առևտրական
ArmLur / Zhoghovurd / 2 hours ago