news.am Գերակա շահ են ճանաչվելու այն տարածքները, որոնք պետք են՝ Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման համար։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Եկեք ֆիքսենք, որ մեկ ամիս ժամանակ ունենք առաջ տանելու համար, որպեսզի կառավարությունը գերակա շահի այդ որոշումը կայացնի։ Մենք հաջորդ տարի պետք է սկսենք շինարարությունը, բոլոր դեպքերում, կլինի այս գործընկերոջ հետ, կլինի մյուս գործընկերոջ հետ, արդեն ինձ, անկեղծ ասած, այդքան էլ գործընկերը չի հետաքրքրում, որքան որ բուն իրականացումը իմ աչքերով տեսնելը, որովհետև իրապես մենք շատ-շատ երկար ենք խոսել արդեն այս թեմայի մասին։ Հասկանում եմ, որ մետրո կառուցելու գիտելիքը և կարողությունը մեր երկրից մենք կորցրել ենք, բայց այստեղ գալիս է երկրորդ ամենակարևոր պայմանը, սա պետք է իրականացնի հայկական ընկերություն, որը ունենալու է հայ մասնագետներ, որոնք խորապես թեմայի մեջ խորանալու են և այս պրոցեսում իրենք անկյունաքարային դեր են ունենալու»,–ասաց Ավինյանը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post Գերակա շահ են ճանաչվելու այն տարածքները, որոնք պետք են՝ Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման համար. Ավինյան | news.am appeared first on Infocom .