Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը չորրորդ տեղն է գրավել Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ավարտված աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում, հաղորդում է ՀՄՖ մամուլի ծառայությունը: Հայաստանի հավաքականը մրցավայր էր մեկնալ 4 մարզիկով ու նվաճել էր 2 ոսկե ու 2 բրոնզե մեդալ: Համլետ Մանուկյանը դարձել էր նժույգ թափերի վարժությունում Հայաստանի պատմության մեջ առաջին աշխարհի չեմպիոնը, իսկ Մամիկոն Խաչատրյանն արժանացել էր բրոնզե մեդալի: Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը երկրորդ անգամ աշխարհի չեմպիոն էր հռչակվել հենացատկի վարժությունում, իսկ Արթուր Ավետիսյանը բրոնզե մեդալ էր նվաճել օղակների վարժությունում: «Այս արդյունքն առավել տպավորիչ է, եթե հաշվի առնենք մի կարևոր հանգամանք․ աշխարհի առաջնությանը մասնակից մյուս երկրների պատվիրակություններում ներկայացված էին և՛ տղամարդիկ, և՛ կանայք, մինչդեռ Հայաստանը ներկայացնում էին միայն տղամարդ մարզիկները։ 4 մասնակից, 4 մեդալ՝ 100 տոկոս մեդալային արդյունավետություն։ Երկու ոսկի և երկու բրոնզ՝ ապացույց, որ հայկական մարմնամարզությունն ունի բարձրակարգ մարզիկներ, ովքեր կարող են մրցել աշխարհի ուժեղագույնների հետ և հաղթանակներ պարգևել Հայաստանին։ Հպարտանում ենք մեր տղաներով։ Նրանք կերտում են հայկական մարմնամարզության պատմությունը»,- նշված է ՀՄՖ-ի հաղորդագրության մեջ: Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը հայրենիք կվերադառնա հոկտեմբերի 27-ին՝ ժամը 04:05-ին, Վարշավա – Երևան չվերթով: The post Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը 4-րդն է ԱԱ-ի մեդալային հաշվարկում appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը 4-րդն է ԱԱ-ի մեդալային հաշվարկում

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Infocom / 2 hours ago

Հայաստան–ԵՄ համագործակցությունը՝ COP17-ի շրջանակում
Infocom / 2 hours ago

Ոստիկանությունը հետևում է բնապահպաններին COP17-ի տարածքներում, այսօր փորձել է խլել խոսափողը և թույլ չտալ խոսել․ «Հայկական բնապահպանական ճակատ»
Infocom / 2 hours ago

«Դիմել ենք, չի ստացվում». Արարատ Միրզոյանը՝ գերիների հարցով երրորդ երկրներին դիմելու մասին
Infocom / 3 hours ago
Related coverage

Goal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկը
24TV / 24News / 1 hour ago

Վլադիսլավ Տրետյակը աջակցել է Հայաստանի հավաքականին Մոսկվայում տարած հաղթանակից հետո
Alpha News / 1 hour ago

Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
Alpha News / 2 hours ago

Մբապեի սկանդալային արտահայտությունից հետո Ռեալը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել
24TV / 24News / 4 hours ago