Քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարում է, որ այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Մարզահամերգային համալիրում ոստիկանները հետևել են աշխարհագրագետ, ՀԲՃ անդամ Լևոն Գալստյանին և ուղեկցող այլ քաղաքացիների ու փորձել սահմանափակել նրա իրավունքները։ Ժամը 16։30 Համալիրի հիմնական բեմում նշանակված էր ելույթ «Հայաստանի բուսական աշխարհի բազմազանության պահպանումը․ սպառնալիքի տակ գտնվող տեսակների ինտեգրված ex situ պահպանությունը» թեմայով, որը ուղիղ հեռարձակվում էր (https://www.youtube.com/watch?v=GEBguLbmWXA)։ Բուսաբանության ինստիտուտի գիտաշխատող Անուշ Ներսեսյանի բանախոսությունից հետո Լևոն Գալստյանը ձեռք է բարձրացրել և խոսափողով սկսել ներկայացնել հետևյալը (ժամ՝ 6։55։05 https://www.youtube.com/watch?v=GEBguLbmWXA կամ https://www.facebook.com/reel/1616920063237181 կամ ոստիկաններին նույնականացնելու համար՝ https://www.facebook.com/reel/2004231223602054 )։ Գալստյանը COP17-ի շրջանակում կազմակերպված՝ Հայաստանի բուսական աշխարհի բազմազանության պահպանությանը նվիրված քննարկման ժամանակ բարձրաձայնել է Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներն իրենց բնական միջավայրից տեղափոխելու խնդիրը։ Ելույթի ընթացքում, ըստ նախաձեռնության, ոստիկանները մոտեցել են Գալստյանին, փորձել ընդհատել նրան և վերցնել խոսափողը։ Ելույթը՝ ստորև․ «— Բարև ձեզ, ճիշտն ասած էս պլակատի վրա [ձեռքում դատարկ սպիտակ պաստառ է] մենք պետք ա գրած լինեինք, որ Կարմիր գրքում գրանցված բույսերի տեղափոխումը իրենց ապրելավայրերից ապօրինություն է, բայց քանի որ ոստիկանները մեզ հետևում էին, չկարողացանք էդ ամեն ինչը գրել։ Հիմա էս [դատարկ պաստառը] տամ մեր ընկերոջը։ Ուրեմն, շնորհակալություն Ձեզ ելույթի համար։ Ես հասկանում եմ, որ միայն լավ բաների մասին է այստեղ խոսվում, բայց բերեք խոսենք նաև այն բաներից, որոնց մասին լռում են։ Էս ծաղիկը [ձեռքին Մատնունի ծիրանավոր բույսի նկարն է] հայտնաբերվել է 2012 թ․, եթե չեմ սխալվում, ձեր կողմից չէ՞, ճի՞շտ եմ հիշում [դիմելով բանախոսին]։ Ուրեմն, երբ էս ծաղիկը հայտնաբերվել է Հայաստանում 2012 թ․, հայտնաբերվել է հանքարդյունաբերական գոտում։ Ու Հայաստանի կառավարությունը որոշել է, որ կարելի է էս ծաղիկը վերցնել [մոտենում են ոստիկաններ և փորձում ընդհատել] և իր ապրելավայրից տեղափոխել․․․ [դիմելով ոստիկաններին] Մի՛ խանգարեք ինձ, խնդրում եմ։ Մի՛ խանգարեք։ Վե՛րջ [ոստիկանները ավելի են մոտենում, Գալստյանը մի քանի քայլ հեռանում է]։ — Ուրեմն, էս ծաղիկը վերցրել են իր ապրելավայրից քանդել հանել են, տեղափոխել են Բուսաբանական այգի, և դա համարել են մի «հոյակապ» ծրագիր, [Գալստյանը անընդհատ պաշտպանում է բարձրախոսը և հեռանում, որ չխլեն] որով կարելի է Կարմիր գրքում գրանցված բուսատեսակները իրենց տարածքից, այսինքն՝ ապրելավայրերից հեռացնել։ Դրա մասին ոչ ոք չի խոսում իհարկե, որովհետև դա հաճելի չի ոչ մեկին լսել։ Բայց հիմա աշխարհում էս պրոցեսը գնում է, Հայաստանը երևի առաջիններից մեկն է, որ թույլ տվեց նման բան կատարել, դա կոչվում է biodiversity offset, ես հասկանում եմ, որ այստեղ որոշ մարդիկ անգլերեն են հասկանում միայն, ոչինչ, հետո կարող են թարգմանությունը լսել։ Ուրեմն, դա անթույլատրելի պրոցես է։ [ոստիկանները չեն հեռանում, հեռախոսով զանգեր են անում] Էն մարդիկ, ովքեր գիտնական են եղել ու էս պրոցեսին մասնակցել են, նույնիսկ մրցանակ են ստանում հանքարդյունաբերական ընկերության կողմից, որ կատարել են նման «հոյակապ» աշխատանք, այսինքն՝ վերցրել են և Կարմիր գրքում գրանցված բուսատեսակը իր ապրելավայրից ուղղակի հանել են ու տարել այլ տեղ։ Դա նման է նրան, որ եթե մենք տնտեսական գործունեություն ենք ուզում իրականացնել, և էդ տարածքում ապրում է, ընձառյուծ, օրինակ, վերցնենք իրեն, ասենք մենք իրեն կպահենք գազանանոցում, էնտեղ թող ինքը բազմանա, և դա կլինի «հոյակապ» ծրագիր։ Կարելի է մի 900․000 դոլար ծախսել էդ ծրագրի վրա և համարել, որ մենք պահպանում ենք կենսաբազմազանությունը։ Կներեք, ես չեմ ասի դա ինչ է, բայց դուք հասկացաք դա ինչ է։ Ա՛յ, էդպես են վարվում կենսաբազմազանության հետ ․․․ Ես իհարկե, ձեր զեկույցի մասին չեմ ասում, ուղղակի էստեղ էդ թեմայի վերաբերյալ է խոսակցությունը։ Ամբիոններից ոչ ոք սրա մասին չի ասում, էս COP համաժողովում էլ սրա մասին չի խոսվում, որովհետև բոլոր կորպորացիաները բոլորին գնել են, ովքեր կարող են սրա մասին խոսել, գնել են մեծ փողերով, դրա համար ոչ ոք դրա մասին չի խոսում։ Եվ այո, կորպորացիաները, պետությունը մի կողմից խոսում են կենսաբազմազանության պաշտպանության մասին, բայց մյուս կողմից վճարում են հսկայական փողեր այդ կենսաբազմազանությունը իր ապրելավայրից հանելու և տեղափոխելու ուղղությամբ։ Շնորհակալություն բոլորիդ, որ լսեցիք իմ այս ոչ շատ հաճելի ելույթը։» Հիշեցնենք, որ ոստիկանները հոկտեմբերի 19-ին թույլ չէին տվել մեր նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանը մուտքը Մարզահամերգային համալիր, և միայն տեսանկարահանումից և 10 րոպե սպասեցնելուց հետո նրան թույլատրեցին մտնել ներս, որտեղ նշանակված էր նրա մասնակցությամբ պանելային քննարկում։ Աննա Շահնազարյանին հոկտեմբերի 21-ին ոստիկանները և անվտանգության ծառայության աշխատակիցները թույլ չեն տվել մտնել նաև Մերիդիան էքսպո կենտրոն՝ Կապույտ գոտի, չնայած Շահնազարյանը բազմիցս կրկնել և ցույց է տվել, որ ունի մուտքի անցագիր։ Ոստիկանները նաև թույլ չէին տվել հոկտեմբերի 19-ին Մարզահամերգային համալիրի դիմաց բնապահպանական խաղաղ ցույց անել։ Ոստիկանները նաև հետևել են բնապահպանական խնդիրներ բարձրաձայնող «Իմ սիրտը լեռներում է» նախաձեռնությանը COP17-ի տարածքների ներսում, օրինակ՝ հոկտեմբերի 21-ին քաղաքացիական հագուստով ոստիկանը Կապույտ գոտում մտել և սկսել է հետևել ականջակալներով լսվող քննարկումը Հայաստանի բնապահպանական խնդիրների մասին։ Այս մտահոգիչ իրավիճակի մասին միջազգային Frontline Defenders կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել և հորդորել Հայաստանի կառավարությանը անհապաղ դադարեցնել հետապնդումները և սպառնալից գործողությունները «Իմ սիրտը լեռներում է» նախաձեռնության անդամների նկատմամբ։ «Դիմում ենք Հայաստանի Ներքին գործերի նախարարությանը, Ազգային անվտանգության ծառայությանը, որպեսզի պաշտոնապես պարզաբանեն, թե ինչու են ոստիկանները և ԱԱԾ աշխատակիցները հետևում և փորձում խոչընդոտել բնապահպաններին»,- նշված է հաղորդագրությունում։ The post Ոստիկանությունը հետևում է բնապահպաններին COP17-ի տարածքներում, այսօր փորձել է խլել խոսափողը և թույլ չտալ խոսել․ «Հայկական բնապահպանական ճակատ» appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ոստիկանությունը հետևում է բնապահպաններին COP17-ի տարածքներում, այսօր փորձել է խլել խոսափողը և թույլ չտալ խոսել․ «Հայկական բնապահպանական ճակատ»

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Infocom / 5 hours ago

Հայաստան–ԵՄ համագործակցությունը՝ COP17-ի շրջանակում
Infocom / 5 hours ago

«Դիմել ենք, չի ստացվում». Արարատ Միրզոյանը՝ գերիների հարցով երրորդ երկրներին դիմելու մասին
Infocom / 6 hours ago

Սրբուհի Գալյանի գլխավորությամբ քննարկվել է Պրոբացիայի ծառայության գործառութային վերափոխման հայեցակարգը | shantnews.am
Infocom / 6 hours ago
Related coverage

Defender’s representatives urged Ashot Badalyan to end his hunger strike
Aravot / 4 hours ago

ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
Factor.am / 5 hours ago

ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվող Ա․ Բադալյանի հետ
168 Jham / 5 hours ago

ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան
Factor.am / 5 hours ago