Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտնել է, որ ավարտվել է Հայաստան-Թուրքիա սահմանին գտնվող պատմական Անիի կամրջի վերակառուցման մրցութային գործընթացը։ Այս մասին հայտնում է Region Monitor -ը։ Ուրալօղլուն նշել է, որ կամրջի սկզբնական կառուցվածքն ունեցել է 80 մետր երկարություն և 8 մետր լայնություն։ Այն գտնվում է Ախուրյան գետի հունի ամենանեղ հատվածում, որտեղ գետի լայնությունը նվազում է մինչև 36 մետր։ Նա հիշեցրել է, որ կամրջի 31 մետր բացվածքով շրջանաձև կամարը փլուզվել է 1807 թվականի հոկտեմբերի 16-ին։ Նախարարը նաև ընդգծել է, որ գործելու տարիներին կամուրջը Մետաքսի ճանապարհի կարևոր անցման կետերից մեկն է եղել։ Ուրալօղլուն հայտնել է, որ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությանը կից ավտոմոբիլային ճանապարհների գլխավոր վարչությունը սեպտեմբերի 16-ին անցկացրել է պատմական կամրջի վերականգնման աշխատանքների իրականացման մրցույթը։ «Սեպտեմբերի 28-ին ստորագրելով պայմանագիրը՝ մենք ավարտել ենք Հայաստան-Թուրքիա սահմանին գտնվող պատմական Անիի կամրջի վերակառուցման մրցութային գործընթացը։ Պատմական կամրջի վերակառուցմամբ նպատակ ունենք պահպանել Մետաքսի ճանապարհի կարևոր մշակութային ժառանգություններից մեկը և այն փոխանցել ապագա սերունդներին», -նշել է Ուրալօղլուն։ Աղբյուր՝ Region Monitor The post Թուրքիան ավարտել է Անիի պատմական կամրջի վերականգնման մրցույթը appeared first on Ermeni haber ajansı .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Թուրքիան ավարտել է Անիի պատմական կամրջի վերականգնման մրցույթը
Այդ մասին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը։
Comments
No comments yet — be the first to comment.
More from Ermenihaber

Ծեծկռտուք «Galatasaray»- «Fenerbahçe» խաղից հետո
Ermenihaber / 13 minutes ago

Հունաստանը Թուրքիայի և Լիբիայի ծովային համաձայնագիրն անվավեր է համարում
Ermenihaber / 51 minutes ago

Ararat Mirzoyan: Hacıyev’in açıklamaları barışa katkı sağlamıyor
Ermenihaber / 3 hours ago

Hollanda Dışişleri Bakanı Ermeni Soykırımı Anıtı’nı ziyaret etti
Ermenihaber / 4 hours ago
Related coverage

Լոռվա պատմահնագիտական ժառանգությունը. գիտաժողով
Public Television of Armenia — 1Lurer / 1 hour ago

Համագործակցության հուշագիր՝ որմնանկարների պահպանության և վերականգնման նպատակով
Aravot / 5 hours ago

COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը
Armenian Business News (ABNews) / 5 hours ago

Armenia’s Fashion Scene Looks Forward, Without Forgetting the Past | Audio Article
EVN Report / 5 hours ago