Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Արմավիր-Երևան ավտոճանապարհին, Մեծամոր քաղաքի վարչական տարածքում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 52-ամյա Արթուր Գ․-ի վարած «Toyota Ipsum» մակնիշի և Երևանի բնակիչ 23-ամյա Սմբատ Պ․-ի վարած «Ford Mustang» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր հայտնվել է ձորակում։ Shamshyan.com- ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով «Toyota Ipsum»-ի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Անի Գ․-ն տեղում մահացել է, իսկ վարորդները, «Toyota Ipsum»-ի ուղևոր 36-ամյա Արևիկ Ղ․-ն և «Ford Mustang»-ի ուղևոր Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Սյուզաննա Պ․-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղից Արևիկ Ղ․-ն տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։ The post Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ վիրավnրներից մեկը հղի կին է appeared first on Alphanews .