ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Մինչև 2030 թվականը Երևանում տրանսպորտի շարժունակությունը պետք է ավելացվի 30 տոկոսով։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը` անդրադառնալով տրանսպորտային բարեփոխումներին։Նրա խոսքով՝ հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերը պետք է ավելանան, պետք է գնվեն նոր էլեկտրական ավտոբուսներ։