Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնանկ է արել իր գլխավոր խորհրդական Օքթայ Սարալին։ Կադրային այդ որոշման պատճառը պաշտոնյայի կոշտ հայտարարություններն են եղել՝ ուղղված Ադրբեջանի ղեկավարությանը՝ դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումներ մտցնելու պատճառով։ Ինչպես հայտնում են թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցները, խորհրդականի պաշտոնանկությունը անձամբ պահանջել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմը։ Ըստ հրապարակումների՝ Անկարան որոշել է զոհաբերել նախագահական պալատի ամենաազդեցիկ խոսնակներից մեկին՝ Բաքվի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերություններն ամրապնդելու և պահպանելու համար։ Ինքը՝ Օքթայ Սարալը, արդեն հաստատել է, որ պաշտոնը կորցրել է հենց Ադրբեջանին վերաբերող իր աղմկահարույց հայտարարության պատճառով։ The post Էրդողանը պաշտոնանկ է արել գլխավոր խորհրդականին՝ Ադրբեջանում հիջաբի արգելքի շուրջ սկանդալի պատճառով appeared first on Alphanews .