Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է Եվրոպայի պատմական ժառանգության առաջատար ուղղություն։ Հանրապետությունը հերթական հաղթանակն է գրանցել «World Travel Awards» (WTA) հեղինակավոր միջազգային զբոսաշրջային մրցանակաբաշխության «Եվրոպայի պատմական ժառանգության առաջատար ուղղություն» անվանակարգում։ Քվեարկության արդյունքներով Հայաստանը շրջանցել է այնպիսի երկրների, ինչպիսիք են Ադրբեջանը, Մեծ Բրիտանիան (Անգլիա և Շոտլանդիա), Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան և Չեխիան։ WTA-2026-ի եվրոպական տարածաշրջանի հաղթողների պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին Չեռնոգորիայի Կոտոր քաղաքում՝ «Hyatt Regency Kotor Bay» հյուրանոցային համալիրում։ «World Travel Awards»-ը հիմնադրվել է 1993 թվականին և համարվում է զբոսաշրջության ոլորտի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկը։ Այս ստուգատեսում հաղթանակն էապես նպաստում է երկրի միջազգային ճանաչելիության բարձրացմանն ու զբոսաշրջային գրավչության աճին։ The post «World Travel Awards 2026». Հայաստանը հաղթել է Եվրոպայի պատմական ժառանգության անվանակարգում appeared first on Alphanews .