Մատենադարան է այցելել Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությունը։ Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանի և թանգարանի ղեկավար Իվեթ Թաջարյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրերը շրջայց են կատարել թանգարանում՝ ծանոթանալով միջնադարյան ձեռագրական հարուստ ժառանգության բացառիկ նմուշներին։ Պատվիրակությունն այցելել է նաև Վերականգնման բաժին, ծանոթացել ձեռագրերի՝ այդ թվում պարսկերեն մատյանների, պահպանման ու վերականգնման աշխատանքներին։ Այցի ավարտին քննարկվել են հայ-իրանական կրթամշակութային կապերի ամրապնդման և գրավոր ժառանգության պահպանման ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները։ —00—ՍՊ The post Իրանի փոխնախագահի պատվիրակությունը Մատենադարանում ծանոթացել է հայերեն և պարսկերեն ձեռագրերին appeared first on 24News .