Հոկտեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Անգլիկան Եկեղեցու Նորվիչի թեմակալ առաջնորդ, COP17 համաժողովին մասնակից Անգլիկան եկեղեցու պատվիրակության ղեկավար Գրեհեմ Բարհամ Աշեր եպիսկոպոսին։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։ Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ Հայ Առաքելական և Անգլիկան Եկեղեցիների բարեկամական հարաբերություններին՝ իր գնահատանքը հայտնելով Հայոց Եկեղեցուն ու հայ ժողովրդին ցուցաբերվող զորակցության առնչությամբ։ Հայոց Հայրապետը նաև կարևորեց միջեկեղեցական երկխոսությունն ու գործակցությունը՝ ի խնդիր մարդկության առջև ծառացած մերօրյա մարտահրավերների հաղթահարման։ Այս համատեքստում Նորին Սրբությունը ընդգծեց քրիստոնեական հավատքի դերը մարդու հոգևոր ու բարոյական նկարագրի ձևավորման գործում՝ արարչագործության խնամքը դիտարկելով որպես Աստծու և մերձավորի հանդեպ սիրո ու պատասխանատվության արտահայտություն։ Իր հերթին Գրեհեմ Աշեր եպիսկոպոսը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ընդունելության համար՝ փոխանցելով Քենթերբերիի արքեպիսկոպոսի բարեմաղթանքներն ու աղոթական զորակցությունը։ Նա կարևորեց երկու Եկեղեցիների դարավոր հարաբերություններն ու միջեկեղեցական գործակցությունը՝ իր աջակցությունը հայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին և հայ ժողովրդին։ Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց Քենթերբերիի արքեպիսկոպոս Սառա Էլիզաբեթ Մալալիին,- նշվում է հաղորդագրությունում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան Եկեղեցու Նորվիչի թեմակալ առաջնորդին
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց Քենթերբերիի արքեպիսկոպոս Սառա Էլիզաբեթ Մալալիին։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Թիվ 26/07 տեղամասային հանձնաժողովի անդամը հեռացրել է սոցցանցի գրառումն ու ներողություն խնդրել․ ԿԸՀ
Hetq / 43 minutes ago

Աշխատանքներ են տարվում՝ Հայաստանից Օման արտահանվող ապրանքների ցանկն ընդլայնելու. Անի Բադալյան
Hetq / 53 minutes ago

Հրազդանի 26/33 ընտրատեղամասում ոստիկանը առանց հրավերի մտել էր քվեասենյակ
Hetq / 1 hour ago

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը
Hetq / 1 hour ago
Related coverage

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան Եկեղեցու Նորվիչի թեմակալ առաջնորդ Գրեհեմ Բարհամ Աշեր եպիսկոպոսին
Aravot / 34 minutes ago
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց COP 17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը
Azg / 1 hour ago

Վեհափառը Նորվիչի թեմակալ առաջնորդի հետ հանդիպմանը կարևորել է միջեկեղեցական գործակցությունը
24TV / 24News / 1 hour ago

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց COP17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը
Aravot / 1 hour ago